Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
OpenAI-ը ներգրավել է ռեկորդային 122 մլրդ դոլար՝ ընդհանուր արժեքը գնահատելով 852 մլրդ դոլար
01/04/2026 13:45
Կիսվել

OpenAI-ը ներգրավել է ռեկորդային 122 մլրդ դոլար՝ ընդհանուր արժեքը գնահատելով 852 մլրդ դոլար

OpenAI-ն ավարտել է 122 մլրդ դոլարի ներդրումային փուլը։ Ներդրված միջոցները հաշվի առնելով դրա գնահատականը կազմել է 852 մլրդ դոլար։

«Այս ֆինանսավորումը մեզ տալիս է ռեսուրսներ՝ պահպանելու առաջնորդությունը այն մասշտաբներով, որոնք պահանջում է ներկա պահը», – նշել են OpenAI-ից։

Վերջին փուլում՝ Սիլիկոնյան հովտի պատմության ամենախոշորում, առանցքային ներդրողներ են դարձել ընկերության ռազմավարական գործընկերները՝ Amazon.com Inc.-ը, Nvidia Corp.-ը և SoftBank-ը։

«Nvidia-ն շարունակում է մնալ մեր ենթակառուցվածքի հիմքը», – հայտարարել են OpenAI-ից։

Միաժամանակ OpenAI-ն ամպային համաձայնագիր է կնքել Amazon-ի հետ, որը իր հարթակում կհյուրընկալի OpenAI-ի ԱԲ մոդելները և դրանք կտրամադրի ձեռնարկություններին։ Գործընկերները եկամուտը կկիսեն միմյանց միջև:

Ներդրումների հերթական փուլին մասնակցել է նաև Microsoft Corp.-ը, որը OpenAI-ն անվանել է «երկարաժամկետ գործընկեր»։

SoftBank-ը ղեկավարել է ներդրումային փուլը՝ Andreessen Horowitz, D. E. Shaw Ventures, MGX, TPG և T. Rowe Price Associates ֆոնդերի հետ միասին։

IDram

Բացի այդ, զգալի միջոցներ են ներդրել նաև Appaloosa, ARK Invest, BlackRock, Blackstone, Coatue, D1 Capital Partners, Fidelity, Sequoia Capital, Temasek, Thrive Capital ընկերությունները և Կալիֆորնիայի համալսարանը։ Ավելին, ARK Invest-ը OpenAI-ն կներառի իր մի շարք ETF-երում։

OpenAI-ը նաև առաջին անգամ օգտագործել է բանկային ալիքներ՝ անհատ ներդրողներ ներգրավելու համար, որոնք ներդրել են ավելի քան 3 մլրդ դոլար։

OpenAI-ն համաձայնության է եկել նաև իր օգտին բացված ռեվոլվերային վարկային գծի ընդլայնման շուրջ՝ մինչև մոտ 4.7 մլրդ դոլար։ Այն տրամադրում է միջազգային սինդիկատ՝ JPMorgan Chase, Citi, Goldman Sachs, Morgan Stanley, Wells Fargo, Mizuho, Royal Bank of Canada, SMBC, UBS, HSBC և Santander բանկերի մասնակցությամբ։

ԱԲ ընկերությունը նաև հիշեցրել է, որ մշակում է սուպերհավելված, որի մեջ կներառվեն ChatGPT-ն, Codex ծրագրավորման հարթակը, բրաուզերը և ավելի լայն գործակալային ֆունկցիաներ։

OpenAI-ի եկամուտը հասել է ամսական 2 մլրդ դոլարի և աճում է չորս անգամ ավելի արագ, քան այն ընկերություններինը, որոնք ձևավորել են ինտերնետի և բջջային դարաշրջանի կերպարը, այդ թվում՝ Alphabet-ը և Meta-ն։ 2024 թվականի վերջի դրությամբ OpenAI-ի եկամուտը կազմում էր 1 մլրդ դոլար մեկ եռամսյակում։

Ընկերության եկամուտների ավելի քան 40%-ը ներկայում ապահովում է ձեռնարկությունների հատվածը, և մինչև 2026 թվականի վերջ այն պետք է հասնի սպառողական հատվածի մակարդակին:

Մոտ ժամանակներս OpenAI-ն նաև ակնկալում է դառնալ առաջին տեխնոլոգիական հարթակը, որը կունենա շաբաթական 1 մլրդ ակտիվ օգտատեր։ Ներկայում ChatGPT չաթ-բոտի շաբաթական ակտիվ օգտատերերի թիվն արդեն գերազանցում է 900 մլն-ը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01