Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Իլոն Մասկը դատարանից խնդրել է Սեմ Ալթմանին հեռացնել OpenAI-ի տնօրենների խորհրդից
08/04/2026 19:12
Կիսվել

Իլոն Մասկը դատարանից խնդրել է Սեմ Ալթմանին հեռացնել OpenAI-ի տնօրենների խորհրդից

Իլոն Մասկը դատարանից պահանջում է զրկել ընկերության ղեկավար Սեմ Ալթմանին OpenAI Foundation վերահսկող բարեգործական հիմնադրամի տնօրենների խորհրդում տեղ զբաղեցնելու իրավունքից: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Մասկը համապատասխան փոփոխություններ է կատարել իր հայցում ընդդեմ OpenAI-ի, որի լսումները պետք է սկսվեն այս ամիս։

Նա պահանջում է OpenAI-ից և նրա գործընկեր ու ներդրող Microsoft Corp.-ից բռնագանձել ավելի քան 150 մլրդ դոլար։ Նրա կարծիքով՝ OpenAI-ը շեղվել է իր ոչ առևտրային առաքելությունից և վնաս է հասցրել իրեն՝ վերածվելով առևտրային կառույցի։

Այժմ Մասկը նաև ցանկանում է, որ այս հայցով ցանկացած վնասի փոխհատուցում պատկանի OpenAI Foundation-ին, իսկ Ալթմանը և OpenAI-ի նախագահ Գրեգ Բրոքմանը հիմնադրամին փոխանցեն բաժնետոմսեր և այլ ֆինանսական ակտիվներ։

Ձեռնարկատերը փոփոխություններ է կատարել հայցում, որպեսզի հստակ լինի, որ նա «իր համար ոչ մի դոլար չի պահանջում», ասել է նրա փաստաբան Մարկ Տոբերոֆը։

«Նա դատարանից խնդրում է վերադարձնել այն ամենը, ինչ վերցվել է հանրային բարեգործական կազմակերպությունից, և ապահովել, որպեսզի դրա համար պատասխանատու մարդիկ երբեք հնարավորություն չունենան դա կրկնելու», – Մասկի փաստաբան Մարկ Տոբերոֆի խոսքով՝ հենց սա է եղել Մասկի պահանջի էությունը գործի սկզբից ի վեր, մինչև OpenAI-ի PR մասնագետները չեն միջամտել և չեն խեղաթյուրել այն։

IDram

OpenAI-ը Մասկի սեփականություն հանդիսացող X սոցիալական ցանցում գրել է, որ նրա հայցը «ճնշումների արշավ է՝ հիմնված ինքնասիրության, նախանձի և մրցակցին զսպելու ցանկության վրա»։ Microsoft-ում հրաժարվել են մեկնաբանություններից։

OpenAI-ն ապրիլի 6-ին Դելավերի և Կալիֆորնիայի գլխավոր դատախազներին նամակ է ուղարկել, որտեղ մեղադրել է Մասկին «կեղծ և լիովին անհիմն պնդումներ տարածելու մեջ՝ OpenAI-ին և դրա ղեկավարությունը վարկաբեկելու հուսահատ փորձով» և խնդրել է հասցեատերերին հետաքննել միլիարդատիրոջ և նրա հետ կապված անձանց «ոչ պատշաճ և հակամրցակցային» վարքագիծը։

OpenAI-ը ստեղծվել է 2015 թվականին որպես ոչ առևտրային հետազոտական լաբորատորիա՝ նպատակ ունենալով զարգացնել արհեստական բանականությունը մարդկության բարօրության համար։ Ալթմանն ու Մասկը համանախագահում էին տնօրենների խորհուրդը, սակայն 2018 թվականին Մասկը հեռացել է ընկերությունից, իսկ 2019-ին OpenAI-ը բացել է առևտրային ստորաբաժանում, որը հետագայում ներդրումներ է ներգրավել Microsoft-ից և այլ ներդրողներից։

Հետագայում Ալթմանը այդ ստորաբաժանումը վերափոխել է հանրային շահի կորպորացիայի (public benefit corporation, PBC)։ Մայր ոչ առևտրային կազմակերպությունը ստացել է բաժնեմաս այդ կառույցում և հնարավորություն՝ այն մեծացնելու ընկերության արժեքի աճին զուգահեռ։

Ներկայում OpenAI-ն գնահատվում է 852 մլրդ դոլար, և այս տարի նախատեսում է անցկացնել IPO։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41