Բիզնես

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 422.00-1.50 EUR SELL - 429.00+1.00
OIL:  BRENT - 104.24-1.48 WTI - 97.47-1.63
COMEX:  GOLD - 4539.80+0.19 SILVER - 76.41+0.74
COMEX:  PLATINUM - 1967.00+1.44
LME:  ALUMINIUM - 3602.50-1.37 COPPER - 13411.00-5.24
LME:  NICKEL - 18806.00-1.93 TIN - 51613.00-7.91
LME:  LEAD - 1963.50-2.26 ZINC - 3513.00-0.44
FOREX:  USD/JPY - 159+0.04 EUR/GBP - 1.1608-0.09
FOREX:  EUR/USD - 1.1608-0.09 GBP/USD - 1.3422-0.01
STOCKS RUS:  RTSI - 1185.63+1.14
STOCKS US: DOW JONES - 50285.66+0.55 NASDAQ - 26293.10+0.09
STOCKS US: S&P 500 - 7445.72+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 63339.07+2.68 TOPIX - 3892.46+1.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25606.03+0.86 SSEC - 4112.90+0.87
STOCKS EUR:  FTSE100 - 10443.47+0.11 CAC40 - 8086.00-0.39
STOCKS EUR:  DAX - 24606.77-0.53
22/05/2026  CBA:  USD - 367.97+0.11 GBP - 493.93+0.08
22/05/2026  CBA:  EURO - 426.7-0.28
22/05/2026  CBA:  GOLD - 53299+280 SILVER - 884.39-10.32
Բջջային Բաժանորդների Թիվը Հայաստանում. 2025թ. II եռամսյակ
05/11/2025 22:20
Կիսվել

Բջջային Բաժանորդների Թիվը Հայաստանում. 2025թ. II եռամսյակ

2025թ. II եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 4,068,719 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2025թ. I եռամսյակի համեմատ բաժանորդների թիվն աճել է 1.07%-ով կամ 42,917-ով, իսկ 2024թ. II եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 0.20%-ով կամ 8,218 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,834,916 է: 2025թ. I եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 1.36%-ով կամ 51,549 բաժանորդով, իսկ 2024թ. II եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 0.79%-ով կամ 30,185 բաժանորդով։

Օպերատորներ

2025թ. II եռամսյակի դրությամբ Team Telecom-ի բջջային բաժանորդների թիվը կազմել է 1,032,608: 2025թ. I եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.92%-ով կամ 9,614-ով, իսկ 2024թ. II եռամսյակի համեմատ գրանցվել է նվազում 1.81%-ով կամ 19,071 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 950,171 է։ 2025թ. I եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 0.88%-ով կամ 8,297-ով, իսկ 2024թ. II եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 0.73%-ով կամ 6,839 բաժանորդով:

2025թ. II եռամսյակի դրությամբ Ucom ընկերության բջջային բաժանորդների թիվը կազմել է 719,124: 2025թ. I եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 4.54%-ով կամ 31,246-ով, իսկ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 5.58%-ով կամ 37,986-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 640,059 է, 2025թ. I եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 3.95%-ով կամ 24,337-ով, իսկ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 6.88%-ով կամ 41,183 բաժանորդով:

2025թ. II եռամսյակի դրությամբ Viva-ի բջջային բաժանորդների թիվը կազմել է 2,316,987: 2025թ. I եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը աճել է 0.93%-ով կամ 21,285-ով, իսկ 2024թ. II եռամսյակի համեմատ արձանագրվել է նվազում 0.46%-ով կամ 10,697 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2,244,686 է: 2025թ. I եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը աճել է 0.85%-ով կամ 18,915-ով, իսկ 2024թ. II եռամսյակի համեմատ նվազել է 0.79%-ով կամ 17,837 բաժանորդով։

Բաժանորդագրության տեսակներ

Կանխավճարային բաժանորդներ. 2025թ.-ի II եռամսյակում ընդամենը՝ 3,190,569 բաժանորդ, 2024թ.-ի II եռամսյակի համեմատ -1.76% կամ -57,290: Viva՝ 2,027,974 բաժանորդ (-1.49% կամ -30,757), Team Telecom՝ 798,489 բաժանորդ (-4.15% կամ -34,567), Ucom՝ 364,106 բաժանորդ (+2.26% կամ +8,034):

Հետվճարային բաժանորդներ. 2025թ.-ի II եռամսյակում՝ 799,085 (2024թ.-ի II եռամսյակի համեմատ +9.41% կամ +68,705): Viva՝ 289,013 բաժանորդ (+7.46% կամ +20,060), Ucom՝ 275,953 բաժանորդ (+13.65% կամ +33,149), Team Telecom` 234,119 բաժանորդ (+7.09% կամ +15,496):

Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից (ինտերնետից) օգտվող բաժանորդներ. 2025թ.-ի II եռամսյակում ընդամենը՝ 3,067,578 (2024թ.-ի II եռամսյակի համեմատ +4.61% կամ +135,071): Viva՝ 1,839,116 բաժանորդ (+2.60% կամ +46,531), Team Telecom` 680,944 բաժանորդ (+4.31% կամ +28,154), Ucom` 547,518 բաժանորդ (+12.40% կամ +60,386):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). 2025թ.-ի II եռամսյակում ընդամենը՝ 233,803 (2024թ.-ի II եռամսյակի համեմատ -8.59% կամ -21,967): Team Telecom՝ 82,437 բաժանորդ (-23.91% կամ -25,910), Ucom` 79,065 բաժանորդ (-3.89% կամ -3,197), Viva՝ 72,301 բաժանորդ (+10.96% կամ +7,140):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ

Կանխավճարային բաժանորդներ. Viva՝ 1,481 դր. (2024թ.-ի II եռամսյակի համեմատ +5.26% կամ +74 դր.), Ucom՝ 1,462 դր. (-0.14% կամ -2 դր.), Team Telecom՝ 952 դր. (-1.14% կամ -11 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Viva՝ 3,242 դր. (2024թ.-ի II եռամսյակի համեմատ -4.25% կամ -144 դր.), Team Telecom՝ 2,972 դր. (+0.34% կամ +10 դր.), Ucom՝ 2,520 դր. (-5.87% կամ -157 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom՝ 2,211 դր. (2024թ.-ի II եռամսյակի համեմատ +8.22% կամ +168 դր.), Viva՝ 771 դր. (-17.27% կամ -161 դր.), Team Telecom` 268 դր. (-8.84% կամ -26 դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ)

Կանխավճարային բաժանորդներ. Viva՝ 632 րոպե (2024թ.-ի II եռամսյակի համեմատ +0.80% կամ +5ր.), Team Telecom՝ 233ր. (-1.27% կամ -3ր.), Ucom` 135ր. (+29.81% կամ +31ր.):

Հետվճարային բաժանորդներ. Viva՝ 648 րոպե (2024թ.-ի II եռամսյակի համեմատ -2.99% կամ -20ր.), Team Telecom՝ 328ր. (+10.44% կամ +31ր.), Ucom` 261ր. (+15.49% կամ +35ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom՝ 34,210ՄԲ (2024թ.-ի II եռամսյակի համեմատ` +20.76% կամ +5,880ՄԲ), Viva՝ 5,463ՄԲ (-17.21% կամ -1,136ՄԲ), Team Telecom՝ 813ՄԲ (-58.03% կամ -1,124ՄԲ):

Նոր ակտիվացումներ

Կանխավճարային բաժանորդներ. 2025թ.-ի II եռամսյակում Viva՝ 129,897 (2024թ.-ի II եռամսյակի համեմատ +4.14% կամ +5,160), Ucom՝ 55,548 (+17.63% կամ +8,327), Team Telecom՝ 51,528 (-7.57% կամ -4,222):

Հետվճարային բաժանորդներ. 2025թ.-ի II եռամսյակում Viva՝ 18,345 (2024թ.-ի II եռամսյակի համեմատ +7.29% կամ +1,246), Ucom՝ 17,613 (+8.55% կամ +1,388), Team Telecom՝ 8,972 (-68.95% կամ -19,922):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. 2025թ.-ի II եռամսյակում Ucom՝ 11,494 (2024թ.-ի II եռամսյակի համեմատ +38.98% կամ +3,224), Viva՝ 5,759 (-8.99% կամ -569), Team Telecom՝ 2,785 (-88.83% կամ -22,164):

Churn՝ բաժանորդների արտահոսք

Կանխավճարային բաժանորդներ. Viva՝ 109,455 (2024թ.-ի II եռամսյակի համեմատ +11.49% կամ +11,279), Team Telecom՝ 69,099 (+4.00% կամ +2,647), Ucom՝ 40,058 (-3.92% կամ -1,632):

Հետվճարային բաժանորդներ. Viva՝ 17,502 (2024թ.-ի II եռամսյակի համեմատ +35.97% կամ +4,630), Ucom՝ 8,766 (+1.56% կամ +135), Team Telecom՝ 1,015 (-63.76% կամ -1,786):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Team Telecom` 20,696 (+1545.90% կամ +19,439), Viva՝ 3,249 (2024թ.-ի II եռամսյակի համեմատ +82.12% կամ +1,465), Ucom՝ 4,585 (-87.51% կամ -32,151):

 

22/05/2026
դրամ
Դոլար (USD)
367.97
+0.11
Եվրո (EUR)
426.7
-0.28
Ռուբլի (RUR)
5.1616
-0.013
Լարի (GEL)
137.7
+0.05
53299
+280
Արծաթ
884.39
-10.32