Բիզնես

USD BUY - 366.50+1.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 424.00+1.00 EUR SELL - 430.00+0.00
OIL:  BRENT - 97.95-6.04 WTI - 91.60-5.18
COMEX:  GOLD - 4572.80+1.15 SILVER - 77.51+2.13
COMEX:  PLATINUM - 1962.40+1.17
LME:  ALUMINIUM - 3649.50+1.30 COPPER - 13667.50+1.91
LME:  NICKEL - 18913.00+0.57 TIN - 54174.00+4.96
LME:  LEAD - 2011.50+2.44 ZINC - 3543.00+0.85
FOREX:  USD/JPY - 158.91-0.18 EUR/GBP - 1.1634+0.28
FOREX:  EUR/USD - 1.1634+0.28 GBP/USD - 1.3486+0.44
STOCKS RUS:  RTSI - 1144.01-1.51
STOCKS US: DOW JONES - 50579.70+0.00 NASDAQ - 26343.97+0.00
STOCKS US: S&P 500 - 7473.47+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65158.19+2.87 TOPIX - 3942.57+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25606.03+0.00 SSEC - 4152.57+0.96
STOCKS EUR:  FTSE100 - 10466.26+0.00 CAC40 - 8258.26+1.76
STOCKS EUR:  DAX - 25389.10+2.01
25/05/2026  CBA:  USD - 368.01+0.04 GBP - 496.45+2.52
25/05/2026  CBA:  EURO - 428.44+1.74
25/05/2026  CBA:  GOLD - 53316+17 SILVER - 897.32+12.93
Volkswagen-ի մատակարարումներն առաջին եռամսյակում նվազել են 4%-ով՝ Չինաստանի և Հյուսիսային Ամերիկայի վաճառքների անկման ֆոնին
13/04/2026 16:31
Կիսվել

Volkswagen-ի մատակարարումներն առաջին եռամսյակում նվազել են 4%-ով՝ Չինաստանի և Հյուսիսային Ամերիկայի վաճառքների անկման ֆոնին

Գերմանական Volkswagen AG ավտոկոնցեռնը 2026 թվականի առաջին եռամսյակում ավտոմեքենաների մատակարարումները կրճատել է 4%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մինչև 2.05 մլն միավոր։

Ինչպես նշվում է VW-ի հաղորդագրությունում, մատակարարումներն Արևմտյան Եվրոպայի երկրներ աճել են 4.2%-ով, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում՝ 7.6%-ով, իսկ Հարավային Ամերիկայում՝ 7%-ով։ Միևնույն ժամանակ, Հյուսիսային Ամերիկա մատակարարումները նվազել են 13.3%-ով, Չինաստան՝ 14.8%-ով, ասիական այլ երկրներ՝ 8%-ով, իսկ Մերձավոր Արևելք և Աֆրիկա՝ 5.3%-ով։

Ռեգո Ինշուրանս

Կոնցեռնի էլեկտրամոբիլների մատակարարումները հունվար-մարտ ամիսներին նվազել են 7.7%-ով՝ մինչև 200 հազար միավոր, մասնավորապես՝ ԱՄՆ-ում պահանջարկի անկման և Չինաստանում վաճառքների նվազման պատճառով։ Միևնույն ժամանակ, VW-ի էլեկտրամոբիլների մատակարարումները եվրոպական երկրներ աճել են 11.5%-ով։

Ընկերության հաղորդագրությունում նշվում է, որ առաջին եռամսյակն աչքի է ընկել շատ բարդ տնտեսական և աշխարհաքաղաքական պայմաններով, և անկում է գրանցվել համաշխարհային ավտոշուկայում ընդհանուր առմամբ։ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները դեռևս էական ազդեցություն չեն ունեցել VW-ի մատակարարումների վրա։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

25/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.01
+0.04
Եվրո (EUR)
428.44
+1.74
Ռուբլի (RUR)
5.1334
-0.0282
Լարի (GEL)
137.79
+0.09
53316
+17
Արծաթ
897.32
+12.93