Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Apple-ը պատրաստում է AI-ակնոցներ՝ չորս դիզայնով. թողարկումը նախատեսված է2027-ին
14/04/2026 11:19
Կիսվել

Apple-ը պատրաստում է AI-ակնոցներ՝ չորս դիզայնով. թողարկումը նախատեսված է2027-ին

Apple-ը փորձարկում է առնվազն չորս տարբեր շրջանակների տարբերակ իր ապագա AI-ակնոցների համար և նախատեսում է դրանք թողարկել 2027 թվականին։ Այս մասին, հղում անելով ընկերության ներսում գտնվող աղբյուրներին, հայտնում է Bloomberg-ը։ Apple-ի հիմնական նպատակը մրցակիցներին շրջանցելն է ոչ թե տեխնոլոգիաների, այլ դիզայնի շնորհիվ․ հիմնական մրցակիցը՝ Ray-Ban Meta*-ն, արդեն մի քանի տարի է՝ շուկայում է:

Apple-ի ակնոցները կթողարկվեն չորս շրջանակի տարբերակով՝

  • խոշոր ուղղանկյուն՝ դասական Ray-Ban Wayfarer ոճով,
  • բարակ ուղղանկյուն՝ նման այն շրջանակին, որը կրում է հենց Թիմ Քուքը,
  • խոշոր օվալաձև կամ կլոր,
  • փոքր, նրբագեղ տարբերակ՝ նույնպես օվալաձև կամ կլոր։

Ամենաանսովոր դետալը տեսախցիկներն են։ Առջևի օբյեկտիվները ներկառուցված են շրջանակի օվալաձև եզրագծով և ուղեկցվում են ցուցիչ լույսերով, որոնք շրջապատին ազդարարում են տեսագրության մասին։ Նման լուծում մրցակիցներից ոչ մեկի մոտ չկա։ Շրջանակի նյութը ացետատ է։ Սկզբում գույները կլինեն երեքը՝ սև, «օվկիանոսի կապույտ» և բաց շագանակագույն։

IDram

Ներկառուցված տեսախցիկները թույլ են տալիս հրամանով լուսանկարել և տեսագրել, իսկ միաժամանակ ծառայում են որպես AI-ի «աչքեր»․ Visual Intelligence գործառույթը կարող է դիտել այն, ինչ օգտատիրոջ առջև է, և պատասխանել հարցերին՝ ինչ շենք է սա, ինչ գինու տեսակ է, կամ թարգմանել ցուցանակը։ Դիմակների մեջ տեղադրված միկրոֆոններն ու բարձրախոսները փոխարինում են ականջակալներին․ դրանց միջոցով լսվում է երաժշտություն, կատարվում են զանգեր և հնարավոր է ձայնային հաղորդակցություն Siri-ի հետ։ iPhone-ից եկող ծանուցումները նույնպես բարձրաձայն ընթերցվում են, քանի որ ակնոցներում ցուցադրիչ էկրաններ չեն նախատեսվում։ Այսինքն՝ սա AR սարք չէ, այլ կրելի AI-օգնական՝ տեսախցիկով՝ ինչպես Ray-Ban Meta*-ի մոտ․ օգտատերը խոսում է, ակնոցները լսում և տեսնում են, իսկ պատասխանը փոխանցվում է ականջին։ Գործառույթների մեծ մասը պահանջում է միացված iPhone, ուստի ակնոցներն ավելի շատ կաշխատեն որպես հեռախոսի աքսեսուար։ Apple-ը նաև ստեղծում է իրական AR-ակնոցներ՝ ներկառուցված էկրաններով, սակայն դրանց թողարկմանը բավականին ժամանակ կա:

Ակնոցների հայտարարումը սպասվում է 2026 թվականի վերջում կամ 2027-ի սկզբին, իսկ շուկա դուրս գալը՝ 2027 թվականի գարնանը կամ ամռանը։ Զուգահեռաբար Apple-ը պատրաստում է նաև այլ AI սարքեր՝ AirPods՝ ներկառուցված տեսախցիկներով, խելացի տնային էկրան և կրելի կախազարդ՝ տեսախցիկներով։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87