ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր USB մոդեմ` մինչև 21.6 Մբիթ/վրկ ներբեռնման արագությամբ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ «ՄՏՍ կոնեկտ MF 710» HSUPA/HSDPA/UMTS/EDGE/GSM տեխնոլոգիաներն ապահովող USB մոդեմը, որը թույլ է տալիս համակարգչի միջոցով օգտվել անլար շարժական ինտերնետից:
Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «ՄՏՍ կոնեկտ MF 710» USB մոդեմի միջոցով ապահովվող ինտերնետի առավելագույն արագությունը ներբեռնման համար կազմում է 21.6 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման համար՝ 11 Մբիթ/վրկ:
Մոդեմի արժեքը 18 000 դրամ է:
«ՄՏՍ կոնեկտ» անսահմանափակ սակագնային պլաններից մեկին առնվազն մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում USB մոդեմը տրամադրվում է անվճար: