Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հայկական E-auto-ն Hongqi-ի համաշխարհային ֆորումում էր․ փորձի փոխանակում՝ հօգուտ հայ վարորդների
30/04/2026 14:17
Կիսվել

Հայկական E-auto-ն Hongqi-ի համաշխարհային ֆորումում էր․ փորձի փոխանակում՝ հօգուտ հայ վարորդների

E-auto ընկերությունը՝ որպես Հայաստանում և Վրաստանում Hongqi-ի միակ պաշտոնական ներկայացուցիչ, մասնակցել է Չինաստանի ավտոարտադրության հսկա Hongqi-ի համաշխարհային համաժողովին։

Չինաստանի Չանչուն քաղաքում, որտեղ տեղակայված է Hongqi բրենդի՝ China FAW Group Co., Ltd. մայր գործարանը, միջազգային գործընկերներին է ներկայացրել Hongqi-ի նորագույն մոդելաշարքը, իսկ բրենդի պաշտոնական ներկայացուցիչները հնարավորություն են ստացել ծանոթանալու մեքենաներում ներդրված նորարարական լուծումներին և ներկայացնելու վարորդների ցանկություններն ու հետադարձ կապը:

«Մեզ համար մեծ պատիվ և կարևորություն ունի նման մակարդակի միջոցառման մասնակցությունն ու փորձի փոխանակումը ոչ միայն Hongqi-ի մեր գործընկերների, այլև տարբեր տարածաշրջանների ներկայացուցիչների հետ։ Hongqi-ն ամբողջ աշխարհում ասոցացվում է բարձրակարգ որակի և նորարարության հետ, և մեր նպատակն է տարածաշրջանում առավել ընդգծել բրենդի, հատկապես էլեկտրական մոդելաշարքի դիրքերը։ Նման հանդիպումները կարևոր քայլ են՝ ամրապնդելու կապերը, բացելու նոր հնարավորություններ և մայր գործարանի հետ համագործակցությամբ մեր հաճախորդներին առաջարկելու վաճառքի, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման առավել շահավետ և էքսկլյուզիվ պայմաններ, որոնք շուտով հասանելի կլինեն նաև մեր նոր՝ Ռուբինյանց 40/3 հասցեում բացվող վաճառքի և սպասարկման ավտոսրահում»,- նշում է E-auto ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Գևորգ Աղաջանյանը։

2025-ին Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծված էլեկտրամոբիլների շուրջ 35%-ը բաժին է ընկնում E-auto ընկերությանը։ Նման տպավորիչ արդյունքներ գրանցելու շնորհիվ ընկերությունը 2026 թվականի սկզբին դարձել է նաև Վրաստանում Hongqi-ի պաշտոնական ներկայացուցիչը:

Hongqi բրենդը հիմնադրվել է 1958 թվականին և համարվում է Չինաստանի ավտոարդյունաբերության խորհրդանիշը։ Տասնամյակներ շարունակ այն եղել է երկրի ղեկավարության և պետական նշանակության միջոցառումների պաշտոնական ավտոմոբիլային ընտրությունը՝ մարմնավորելով որակ, ինժեներական մտածողություն և բարձր տեխնոլոգիական զարգացում։

Hongqi էլեկտրամոբիլներն աչքի են ընկնում չինական մշակույթից ոգեշնչված յուրահատուկ դիզայնով, իսկ որակյալ հարդարանքը և ժամանակակից ինտերիերը խոստանում են երթևեկությունը դարձնել էլ ավելի հաճելի: Մեքենաներն առանձնանում են տարողունակ մարտկոցներով, ինչը էլեկտրամոբիլի համար մեծ առավելություն է։ Hongqi ֆլագմանային մոդելները կարող են մեկ լիցքավորումով անցնել մինչև 800 կմ:

Մեքենաներում կիրառվող տեխնոլոգիաների ու ինժեներական լուծումների շնորհիվ էլեկտրամոբիլները լիովին համապատասխանում են Եվրոպական միության ստանդարտներին և տեխնիկական COC (European Certificate of Conformity) պահանջներին։

Հայաստանում E-auto-ի վաճառքի և սպասարկման ավտոսրահի հասցեն է՝ Երևան, Դավիթ Բեկ 138/4: Ընկերությունը Hongqi Էլեկտրամոբիլների համար տրամադրում է մինչև 8 տարի կամ մինչև 150․000 կիլոմետր պաշտոնական երաշխիք։

Համագործակցելով Հայաստանում գործող գրեթե բոլոր առաջատար բանկերի հետ՝ E-auto-ն իր հաճախորդներին տրամադրում է նաև ավտովարկ ձևակերպելու հատուկ հնարավորություն՝ սկսած ընդամենը 5% կանխավճարից։

Հավելենք, որ E-auto-ն էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման ծառայություններ է մատուցում ոչ միայն իր հաճախորդներին, այլև Hongqi-ի բոլոր վարորդներին՝ նրանց տրամադրելով իրականացված աշխատանքների երաշխիք:

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է www.hongqi.am կայքում, Facebook-յան էջում և +37410330330, +37491330330 հեռախոսահամարներով։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52