
Անելիք Բանկը՝ ImGPS համակարգում
«Անելիք Բանկ»-ից հայտնում են, որ Բանկի հաճախորդները, իրենց սմարթֆոններում անվճար ներբեռնելով ImGPS նավիգացիոն հավելվածները, կկարողանան միանգամից գտնել «Անելիք Բանկ»-ի մոտակա մասնաճյուղը և Բանկի մոտակա բանկոմատները, ընդ որում՝ օգտատերերը որևէ բանկ փնտրելիս տվյալ հավելվածում առաջինը կգտնեն «Անելիք Բանկ»-ի մասնաճյուղերը:
Նշենք, որ այս հավելվածի ինտերակտիվ քարտեզի միջոցով հնարավոր է դառնում արագ կողմնորոշվել անհրաժեշտ բանկոմատի կամ մասնաճյուղի հասցեի փնտրման հարցում: