Բիզնես

USD BUY - 366.50-2.00 USD SELL - 371.00+0.00
EUR BUY - 427.50-2.50 EUR SELL - 440.00+3.50
OIL:  BRENT - 101.17-0.88 WTI - 95.73-0.08
COMEX:  GOLD - 4717.50+0.76 SILVER - 79.70+2.35
COMEX:  PLATINUM - 2062.80-0.40
LME:  ALUMINIUM - 3522.50+0.01 COPPER - 13392.00+3.04
LME:  NICKEL - 19199.00-0.86 TIN - 53808.00+8.87
LME:  LEAD - 1977.50+1.46 ZINC - 3399.00+1.63
FOREX:  USD/JPY - 156.79+0.29 EUR/GBP - 1.1729-0.16
FOREX:  EUR/USD - 1.1729-0.16 GBP/USD - 1.3555-0.29
STOCKS RUS:  RTSI - 1104.09+0.15
STOCKS US: DOW JONES - 49596.97-0.63 NASDAQ - 25806.20-0.13
STOCKS US: S&P 500 - 7337.11-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 62833.84+5.58 TOPIX - 3840.49+3.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26626.28+1.57 SSEC - 4180.09+0.48
STOCKS EUR:  FTSE100 - 10276.95-1.55 CAC40 - 8202.08-1.17
STOCKS EUR:  DAX - 24663.61-1.02
07/05/2026  CBA:  USD - 369.28-0.72 GBP - 502.96-1.61
07/05/2026  CBA:  EURO - 434.49-1.63
07/05/2026  CBA:  GOLD - 55883+1438 SILVER - 921.49+47.92
Որոնք են Honda-ի կողմից երբևէ ստեղծված 5 ամենատպավորիչ կոնցեպտները
08/05/2026 10:14
Կիսվել

Որոնք են Honda-ի կողմից երբևէ ստեղծված 5 ամենատպավորիչ կոնցեպտները

Honda ընկերությունը սկզբում զբաղվում էր մոտոցիկլների արտադրությամբ, սակայն 1963 թվականին այն մուտք գործեց ավտոմոբիլային շուկա և արագ դարձավ Ճապոնիայի առաջատար ավտոարտադրողներից մեկը։ Իր պատմության ընթացքում Honda-ն ստեղծել է բազմաթիվ լեգենդար սերիական մոդելներ, ինչպես նաև մի քանի իսկապես տպավորիչ կոնցեպտներ։ Ստորև ներկայացնում ենք ճապոնական ավտոարտադրողի հինգ ամենահետաքրքիր և ազդեցիկ կոնցեպտ-քարերը։

Honda HP-X (1984 թվական)

1984 թվականին ճապոնական ընկերությունը իտալական Pininfarina-ի հետ համագործակցությամբ ներկայացրեց իր պատմության առաջին կոնցեպտ-քարը։ Ֆուտուրիստական ավտոմեքենան, որը ստացել էր HP-X անունը (Honda Pininfarina eXperimental-ի կրճատում), ցուցադրվեց Թուրինի հեղինակավոր ավտոսրահում։ Շնորհիվ իր տպավորիչ սեպաձև դիզայնի և ամբողջական՝ ուղղահայաց բարձրացող օրգանական ապակուց պատրաստված թափանցիկ գմբեթի, այն բոլորովին նման չէր 1980-ականների ճապոնական սերիական մեքենաներին։ Այս կոնցեպտն իրականում լաբորատորիա էր անիվների վրա: Ինչպես սպասվում էր, սերիական տարբերակ նախատեսված չէր, սակայն այս կոնցեպտի մշակման ընթացքում ստացված բազմաթիվ փորձեր հետագայում կիրառվեցին NSX սուպերքարի ստեղծման ժամանակ։

Honda Spocket (1999 թվական)

1999 թվականին Honda-ն ներկայացրեց ևս մեկ հետաքրքիր կոնցեպտ՝ Spocket անունով։ Թեև անվանումը բավական տարօրինակ էր, մեքենան ինքնին այդպիսին չէր։ Կոնցեպտի հիմքում ընկած գաղափարը բավական բարդ ու ինտրիգային էր՝ ստեղծել պատմության մեջ ամենաբազմաֆունկցիոնալ կոմպակտ սպորտային ավտոմեքենան։
Այս նպատակով Spocket-ը վերածվեց բաց տանիքով սպորտային սպիդսթերի, որը հնարավոր էր փոխակերպել կաբրիոլետի կամ նույնիսկ պիկապի։ Սրահի կոնֆիգուրացիան կախված էր նրանից, թե ինչ անկյան տակ է բացվում ծալվող տանիքը։ Կոնցեպտը, որն առաջին անգամ ներկայացվեց 1999 թվականի Տոկիոյի ավտոսրահում, համալրված էր 1.5-լիտրանոց բենզինային DOHC շարժիչով և փորձարարական էլեկտրաշարժիչով․ սա Honda-ի առաջին փորձերից էր հիբրիդային տեխնոլոգիայի ոլորտում։ Սպորտային ավտոմեքենայի և պիկապի այս ոչ ստանդարտ համադրությունը բավական հետաքրքիր էր, սակայն ցավոք այն չդարձավ կենսունակ գաղափար, և Honda-ն սերիական արտադրության պլաններ չկազմեց։

Honda Kiwami (2003 թվական)

Kiwami կոնցեպտը, որը ներկայացվեց 2003 թվականի Տոկիոյի ավտոսրահում, անցյալից եկած սեպաձև դիզայնը տեղափոխեց 21-րդ դար։ Այն չափազանց տպավորիչ տեսք ուներ և միավորում էր բազմաթիվ առաջատար տեխնոլոգիաներ, որոնք լայն տարածում ստացան միայն տասնամյակներ անց։ Այս կոնցեպտի հիմնական գաղափարը շքեղ սեդանը վերաիմաստավորելն էր՝ ընդգծված ճապոնական ոճով։ Kiwami-ն ոչ միայն բացառիկ շքեղ էր, այլ նաև հագեցած էր նոր ուժային համակարգով։ Այն բաղկացած էր ջրածնային վառելիքային տարրերի բլոկից՝ համակցված բարձրարդյունավետ շարժիչի հետ, ինչը Kiwami-ին դարձնում էր ժամանակակից FCEV-ներից (Fuel Cell Electric Vehicle) մեկը։ Չնայած այս կոնցեպտ-քարը երբեք սերիական արտադրության չմտավ՝ այնուամենայնիվ, այն ազդեց Honda-ի ապագա մոդելների դիզայնի վրա և հիմք դրեց ընկերության վառելիքային տարրերի տեխնոլոգիայի զարգացմանը։

Ռեգո Ինշուրանս

Honda HSC (2003 թվական)

Honda-ն թողարկել է մի քանի հիանալի սպորտային մեքենա, որոնք դարձել են լեգենդար։ 2003 թվականին ճապոնական արտադրողը ներկայացրեց ևս մեկ սպորտային կոնցեպտ, որը հնարավոր էր զբաղեցներ միջանկյալ դիրք NSX-ի և S2000-ի միջև։ HSC կոնցեպտ-քարը, որը ներկայացվեց 2003 թվականի Տոկիոյի ավտոսրահում և հետագայում ստացավ Acura-ի նշանները, ստեղծվել էր՝ ցույց տալու Honda-ի պատկերացումները ապագայի սպորտային ավտոմեքենայի մասին։ Այն ժամանակ մամուլը ենթադրում էր, որ սա առաջին սերնդի NSX-ի անմիջական ժառանգորդն է, որի արտադրությունը դադարեցվեց երեք տարի անց։ Սակայն այդ ենթադրությունը իրականությունից հեռու էր։ Այնուամենայնիվ, կոնցեպտը շատ տպավորիչ էր։ Մեքենան ուներ հարթ և ագրեսիվ տեսք ունեցող թափք և նախագծվել էր բարձր դինամիկ հատկանիշների հաշվարկով։ Honda-ի տվյալներով այն աշխատում էր ալյումինե 3.5-լիտրանոց i-VTEC V6 շարժիչով, որը զուգակցված էր վեցաստիճան փոխանցման տուփի հետ։ HSC կոնցեպտը, որը դինամիկայով գերազանցում էր առաջին սերնդի NSX-ին, անցավ մի շարք փորձարկումներ, ինչի արդյունքում լուրեր տարածվեցին, թե այն կարող է սերիական արտադրության անցնել։

Honda Project 2&4 (2015 թվական)

Մինչ 1963 թվականին Honda-ն սկսեց ավտոմեքենաների արտադրությունը: Այդ ժամանակ այն արդեն աշխարհի առաջատար մոտոցիկլ արտադրողներից մեկն էր։ Հաջորդ տասնամյակների ընթացքում մոտոցիկլային և ավտոմոբիլային բաժինները զարգացան տարբեր ուղիներով, սակայն երկուսն էլ հաջողություն ունեցան։ Երբեմն Honda-ի մոտոցիկլների համար մշակված շարժիչները հետագայում կիրառվում էին նաև ավտոմեքենաներում, և այդ ավանդույթը շարունակվեց 2010-ականներին, երբ ճապոնական արտադրողը ներկայացրեց մի կոնցեպտ, որը ջնջեց մոտոցիկլի և ավտոմեքենայի միջև սահմանը։

Այս թեթև և ֆուտուրիստական կոնցեպտը՝ Project 2&4 անվամբ, առաջին անգամ ներկայացվեց հանրությանը 2015 թվականի Ֆրանկֆուրտի ավտոսրահում և նպատակ ուներ միավորել մոտոցիկլ վարելու զգացողությունները ավտոմեքենա վարելու փորձի հետ։ Կոնցեպտը զարգացնում էր 212 ձիաուժ հզորություն, ինչն այն դարձնում էր աներևակայելի արագ։ Մեքենայի լայն հանրությանը ներկայացվելուց հետո Honda-ն ստացավ մեծ թվով հարցումներ, սակայն ցավոք երբեք չանցավ դրա արտադրությանը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

07/05/2026
դրամ
Դոլար (USD)
369.28
-0.72
Եվրո (EUR)
434.49
-1.63
Ռուբլի (RUR)
4.9452
+0.0112
Լարի (GEL)
137.53
-0.26
55883
+1438
Արծաթ
921.49
+47.92