Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն այսուհետ կգործի Մաքսիմ Գորկու 58 հասցեում՝ նախկին Ռուսթավելի 63/1 հասցեի փոխարեն։
Բանկի հաճախորդներն այսուհետ կսպասարկվեն ավելի ընդարձակ ու հարմարավետ սրահում։
Բանկի աշխատակիցները հաճախորդներին կմատուցեն բանկային բոլոր ծառայությունները՝ Evoca քարտերի բացում և տրամադրում, բանկային փոխանցումների իրականացում, վարկերի տրամադրում և այլն:
Ձեր ժամանակը խնայելու համար՝ մասնաճյուղում տեղադրված են նաև՝
- Բանկոմատ
- Վճարային տերմինալ
- Արտարժույթի փոխանակման տերմինալ
«Գյումրի» մասնաճյուղի աշխատանքային ժամերն են՝
Երկուշաբթիից ուրբաթ՝ 09։30-17։00
