Xpeng-ը Volkswagen-ի հետ բանակցություններ է վարում Եվրոպայում գործարան գնելու շուրջ
Չինական էլեկտրամոբիլների արտադրող Xpeng ընկերությունը բանակցություններ է վարում Volkswagen-ի և այլ ավտոարտադրողների հետ՝ Եվրոպայում գործարան գնելու վերաբերյալ՝ միջազգային վաճառքների ընդլայնման ծրագրերի շրջանակում: Այս մասին գրում է The Financial Times-ը։
Xpeng-ի Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի երկրների գործադիր տնօրենը Լոնդոնում անցկացվող Future of the Car համաժողովում հայտնել է, որ ընկերությունը բանակցություններ է վարում VW-ի հետ՝ Եվրոպայում գործարան ձեռք բերելու վերաբերյալ։
Xpeng-ը նաև դիտարկում է տարածաշրջանում նոր գործարան կառուցելու տարբերակը։
«Ոչ բոլոր գործարաններն են համապատասխանում մեր նոր և ապագա արտադրանքի արտադրության պահանջներին», – ասել է Xpeng-ի ներկայացուցիչը՝ նշելով, որ VW-ի ձեռնարկությունները «մի փոքր հնացած են»։
VW-ն ունի բաժնեմաս Xpeng-ում և համատեղ ձեռնարկություններ ունի երեք չինական գործընկերների հետ (SAIC, FAW և JAC), որոնցից որևէ մեկը ներկայումս Եվրոպայում սեփական արտադրական հզորություններ չունի։
VW-ի գլխավոր գործադիր տնօրեն Օլիվեր Բլյումեն աշխատում է խոշորացած ավտոմոբիլային ընկերությունում ծախսերի հետագա կրճատման ուղղությամբ, և չինական ավտոարտադրողների հետ գործընկերությունը դիտարկվում է որպես տարբերակ, որը կարող է օգնել խուսափել թերբեռնված գործարանների փակման անհրաժեշտությունից։
Ավելի վաղ չինական BYD Co. ընկերությունն էլ էր հայտնել եվրոպական գործարաններ գնելու ծրագրերի մասին։
«Մենք Եվրոպայում փնտրում ենք ցանկացած հասանելի գործարան, քանի որ ցանկանում ենք օգտագործել այդ ազատ հզորությունները», – Bloomberg-ին ասել է BYD-ի միջազգային ստորաբաժանման ղեկավար Ստելլա Լին։ Նա նշել է, որ BYD-ը նախընտրում է գործարանները ղեկավարել ինքնուրույն, ոչ թե համատեղ ձեռնարկությունների միջոցով, քանի որ դա ավելի հեշտ է։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

