Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Հարստության և իշխանության աշխարհի խորհրդանիշները. Ավտոմեքենաներ «Ժառանգներ»-ից
19/05/2026 17:24
Կիսվել

Հարստության և իշխանության աշխարհի խորհրդանիշները. Ավտոմեքենաներ «Ժառանգներ»-ից

«Ժառանգները» սերիալում յուրաքանչյուր ավտոմեքենա պարզապես փոխադրամիջոց չէ, այլ խորհրդանիշ, որն ընդգծում է հերոսների ուժը, կարգավիճակն ու ոճը, հատկապես ազդեցիկ Ռոյ ընտանիքի անդամների։

Սերիալում բազմաշերտ ինտրիգների և կորպորատիվ պատերազմների ֆոնին հստակ տեսանելի է շքեղության և հեղինակության թեման, և ավտոմեքենաները օգնում են բացահայտել հերոսների բնավորությունն ու հավակնությունները։ Մոդելների մանրակրկիտ ընտրությունը դրամային հաղորդում է իրականության զգացում՝ յուրաքանչյուր դրվագին տալով յուրահատուկ տրամադրություն:

Սերիալում ներկայացված տասը մոդելներից կազմված ընտրանին ներառում է բացառիկ սեդաններ, հզոր ամենագնացներ և ժամանակակից էլեկտրամեքենաներ, որոնք ոչ միայն իդեալականորեն ընդգծում են հերոսների նրբաճաշակ ոճն ու բարձր չափանիշները, այլ նաև նրանց մասին պատմում են ավելին, քան երբեմն կարող են ասել բառերը։

Mercedes-Maybach S-Class – Լոգան Ռոյ

Ռոյ ընտանիքի ղեկավար Լոգանի համար lեգենդար Mercedes-Maybach S-Class-ը պարզապես ավտոմեքենա չէ։ Aյն իշխանության և ազդեցության խորհրդանիշ է՝ հիշեցմամբ, որ նա միշտ մնում է գագաթին։ Այս մոդելը էկրանին հայտնվում է երկրորդ և չորրորդ սեզոնների ընթացքում, հատկապես այն տեսարաններում, որտեղ Լոգանը ցուցադրում է իր վճռականությունն ու կոշտ բնավորությունը։ Maybach S-Class-ի սրահը՝ բնական կաշվից հարդարված, փայտյա ներդիրներով և ժամանակակից մուլտիմեդիա համակարգերով, իդեալականորեն արտացոլում է նրա կարգավիճակը, ուժը և նրբաճաշակությունը։

Range Rover SV և Range Rover Sport – Ռոման և Քենդալ Ռոյ

Land Rover բրիտանական բրենդի այս ամենագնացները՝ SV և Sport տարբերակներով, մարմնավորում են այն ուժն ու ոճը, որը գնահատվում է Ռոյ ընտանիքում։ Range Rover SV-ն հաճախ է հայտնվում սերիալում, հատկապես երկրորդ սեզոնի դրվագներում, երբ ընտանիքը մեկնում է գործնական հանդիպումների կամ քաղաքից դուրս հանգստի։ Այս մոդելը երիտասարդ սերնդի ընտրությունն է՝ օրինակ Քենդալի և Ռոմանի։ Range Rover SV-ի սպորտային ոճը հիանալի ընդգծում է Ռոմանի խուլիգանական և համարձակ բնավորությունը, որը չի վախենում խախտել կանոնները և գնալ ռիսկի։

Audi A8 – Շիվ Ռոյ

Շիվ Ռոյը, որը հայտնի է իր հավակնոտությամբ և անկախությամբ, նախընտրում է էլեգանտ Audi A8-ը։ Այս ավտոմեքենան ընդգծում է նրա գործնական տրամադրվածությունն ու ինքնավստահությունը։ Audi A8-ը իդեալական կերպով փոխանցում է նրա բնավորությունը՝ համադրելով բարձր տեխնոլոգիաները, հարմարավետությունն ու նրբագեղությունը։ Երրորդ սեզոնի ընթացքում այս մեքենան դառնում է Շիվի մշտական ուղեկիցը, հատկապես այն տեսարաններում, որտեղ նա ցուցադրում է իր պրոֆեսիոնալիզմն ու իշխանության ձգտումը։ Մուտք գործելով ընտանեկան բիզնես՝ Շիվը չի վախենում բարձրաձայն հայտարարություններ անել, իսկ նրա ընտրած Audi A8-ը այդ ազդեցությանը միայն ավելի համոզիչ երանգ է հաղորդում։

BMW 7 Series և BMW X7 – Թոմ Վամբսգանս

BMW 7 Series-ը և դրա ամենագնաց տարբերակը՝ BMW X7-ը ասոցացվում են Շիվի հավակնոտ ամուսնու՝ Թոմ Վամբսգանսի հետ։ Այս մոդելները հաճախ են երևում այն պահերին, երբ Թոմը կնոջն ուղեկցում է հասարակական միջոցառումների կամ կարևոր հանդիպումների ժամանակ։ Երրորդ սեզոնում BMW X7-ով տեսարանները հատկապես ընդգծված են, քանի որ մեքենան ընդգծում է նրա շքեղության հանդեպ ձգտումը և այն բարձր կարգավիճակը, որը նա փորձում է պահպանել՝ Ռոյ ընտանիքի մակարդակին համապատասխանելու համար։ Թոմի ընտրությունը ցույց է տալիս նրա ցանկությունը՝ երևալ ազդեցիկ ու հաջողակ, թեկուզ կնոջ փայլուն և հավակնոտ հարազատների ֆոնին։

Lincoln Navigator և Lincoln Continental – Քոննոր Ռոյ

Այս մոդելները հաճախ օգտագործում է Լոգանի ավագ որդին՝ Քոննորը, որն ընտրել է ապրել կորպորացիայից և մեծ խաղերից հեռու։ Lincoln Navigator-ը, որը խորհրդանշում է հարմարավետություն ու ընդարձակություն, հայտնվում է երկրորդ և չորրորդ սեզոնների տեսարաններում, երբ Քոննորը հեռանում է ընտանիքի գործարար ինտրիգներից և կենտրոնանում իր նախագծերի ու երազանքների վրա։ Lincoln Navigator-ը ներկայացնում է ոչ միայն շքեղություն, այլ նաև որոշակի ազատություն, որը Քոննորը գնահատում է ավելի շատ, քան իշխանության ներքին խաղերը։

Ռեգո Ինշուրանս

Cadillac Escalade և Cadillac CT6 – ուղեկցող թիմ

Cadillac Escalade-ն և Cadillac CT6-ը կարելի է համարել շքեղության աշխարհի իսկական «աշխատանքային ձիեր»։ Այս մոդելներն օգտագործվում են ամբողջ ընտանիքի և նրանց ուղեկցողների անվտանգ ու հարմարավետ տեղաշարժն ապահովելու համար։ Escalade-ը կարելի է տեսնել երրորդ և չորրորդ սեզոններում, երբ Ռոյ ընտանիքը դրանով շարժվում է Նյու Յորքում և այլ քաղաքներում՝ գործնական հանդիպումների համար։ Այս մոդելն ընդգծում է ընտանիքի կարևորությունն ու բարձր կարգավիճակը՝ ցույց տալով, որ անվտանգությունն ու հեղինակությունը միշտ քայլում են կողք կողքի։

Tesla Model X – Գրեգ Հիրշ

Tesla Model X-ը ավտոմեքենա է, որը խորհրդանշում է ժամանակակից մտածողությունը և տեխնոլոգիաների հետ համընթաց քայլելու ցանկությունը։ Այս էլեկտրամեքենան հայտնվում է չորրորդ սեզոնում, հատկապես այն տեսարաններում, որտեղ Գրեգը՝ Ռոյ ընտանիքի երիտասարդ և մի փոքր միամիտ ազգականը, փորձում է գտնել իր տեղը հարստության և իշխանության աշխարհում։ Էկոլոգիական և տեխնոլոգիապես առաջադեմ մեքենան արտացոլում է նրա ձգտումը՝ առանձնանալ ընտանիքի մյուս անդամների ֆոնին։

Lucid Air Pure Edition – կորպորատիվ էլիտա

Lucid Air Pure Edition-ը ժամանակակից և ոճային էլեկտրամեքենա է, որը հայտնվում է չորրորդ սեզոնում՝ արտացոլելով նորարարությունների և առաջընթացի նկատմամբ հետաքրքրությունը։ Այս ավտոմեքենան առանձնանում է պրեմիում որակով և ֆուտուրիստական դիզայնով՝ խորհրդանշելով ընտանիքի անդամների ձգտումը՝ ներդնել տեխնոլոգիաներ և ամրապնդել իրենց ազդեցությունը։

Mercedes-Benz Sprinter – թիմի համար նախատեսված տրանսպորտ

Երբ անհրաժեշտ է կազմակերպել հարմարավետ ճանապարհորդություններ երկար հեռավորությունների վրա, Ռոյ ընտանիքն ընտրում է Mercedes-Benz Sprinter-ը։ Այս ընդարձակ մինիվենը հայտնվում է մի շարք դրվագներում, երբ պետք է հարմարավետ կերպով տեղափոխել թիմին կամ հենց հերոսներին դեպի նշանակետ։ Sprinter-ի սրահը հարմարավետության ու նրբաճաշակության համադրություն է՝ բարձր դասի կորպորատիվ տրանսպորտի ոճով։

Chevrolet Suburban – հուսալի ուղեկից

Chevrolet Suburban-ը ընդարձակ և հուսալի ամենագնաց է, որը նույնպես հանդիպում է մի շարք դրվագներում՝ խորհրդանշելով ամրություն և անվտանգություն։ Այս մոդելը ուղեկցում է հերոսներին երկրորդ և երրորդ սեզոններում, երբ անհրաժեշտ է տեղափոխել մեծ թիմ կամ դիմավորել հյուրերին։ Chevrolet Suburban-ը իր հեղինակությամբ չի զիջում մյուս մոդելներին, սակայն միաժամանակ առանձնանում է ամրությամբ և հուսալիությամբ, որը բազմիցս օգնել է Ռոյերին բարդ իրավիճակներում։

Սերիալի յուրաքանչյուր ավտոմեքենա բացահայտում է հերոսների բնավորության գծերը և ընդգծում նրանց ձգտումը դեպի շքեղություն, հարմարավետություն և անվտանգություն։ Այս մեքենաները ստեղծում են մթնոլորտ, որտեղ խառնվում են ինտրիգներն ու հավակնությունները։ Յուրաքանչյուր կերպարի համար մեքենաների ընտրությունը մտածված է մինչև մանրուքները՝ ուժեղացնելով սերիալի էմոցիոնալ ազդեցությունը և Լոգան Ռոյի ու նրա ընտանիքի աշխարհը դարձնելով ավելի իրական ու հիշվող։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84