Բիզնես

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 422.00-1.50 EUR SELL - 429.00+1.00
OIL:  BRENT - 104.24-1.48 WTI - 97.47-1.63
COMEX:  GOLD - 4539.80+0.19 SILVER - 76.41+0.74
COMEX:  PLATINUM - 1967.00+1.44
LME:  ALUMINIUM - 3602.50-1.37 COPPER - 13411.00-5.24
LME:  NICKEL - 18806.00-1.93 TIN - 51613.00-7.91
LME:  LEAD - 1963.50-2.26 ZINC - 3513.00-0.44
FOREX:  USD/JPY - 159+0.04 EUR/GBP - 1.1608-0.09
FOREX:  EUR/USD - 1.1608-0.09 GBP/USD - 1.3422-0.01
STOCKS RUS:  RTSI - 1185.63+1.14
STOCKS US: DOW JONES - 50285.66+0.55 NASDAQ - 26293.10+0.09
STOCKS US: S&P 500 - 7445.72+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 63339.07+2.68 TOPIX - 3892.46+1.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25606.03+0.86 SSEC - 4112.90+0.87
STOCKS EUR:  FTSE100 - 10443.47+0.11 CAC40 - 8086.00-0.39
STOCKS EUR:  DAX - 24606.77-0.53
22/05/2026  CBA:  USD - 367.97+0.11 GBP - 493.93+0.08
22/05/2026  CBA:  EURO - 426.7-0.28
22/05/2026  CBA:  GOLD - 53299+280 SILVER - 884.39-10.32
Ինչպես Ֆերուչո Լամբորգինին որոշեց տրակտորների փոխարեն ավտոմեքենաներ արտադրել
22/05/2026 17:37
Կիսվել

Ինչպես Ֆերուչո Լամբորգինին որոշեց տրակտորների փոխարեն ավտոմեքենաներ արտադրել

Իտալական ավտոմոբիլային պատմության գլխավոր իտալացի՞ն. հավանաբար, այդ տիտղոսը պատկանում է Էնզո Ֆերարիին։ Բայց պատվո հարթակի տեղերի համար նրա հետ հաստատ մրցակիցներ կլինեն։ Իսկ նրանց շարքում առանձնահատուկ տեղ կզբաղեցներ Ֆերուչո Լամբորգինին։ Հենց նա աշխարհին նվիրեց Lamborghini սուպերքարերի բրենդը։

Ի տարբերություն Էնցոյի՝ Ֆերուչոն իր կարիերան չի սկսել ավտոմրցարշավներից։ Ավելին՝ նա նույնիսկ չէր սիրում դրանք, և մրցարշավներն էլ փոխադարձաբար չէին սիրում նրան։ Մի անգամ Լամբորգինին մասնակցել էր հայտնի Mille Miglia մրցավազքին՝ սեփական ուժերով կատարելագործված Fiat-ով։ Այդ մրցարշավը դժվար է հաջողված անվանել․ Ֆերուչոն կորցրել էր կառավարումը և մխրճվել փոքրիկ սրճարանի ցուցափեղկի մեջ։

Դրանից հետո ավտոսպորտի հետ ամեն ինչ ավարտվեց։ Բացի այդ, վաղ հասունացած Լամբորգինին հասկանում էր՝ կյանքում ոտքի կանգնելու համար պետք է աշխատել, ավելի ճիշտ՝ շատ աշխատել։ Նա ոչ ժառանգություն ուներ, ոչ էլ հարուստ բարեկամներ։ Ամեն ինչին պետք էր հասնել սեփական ուժերով։

Ռեգո Ինշուրանս

1940-ականների վերջին նա սկսեց վերանորոգել հին ռազմական բեռնատարներն ու քարշակները, որոնք Իտալիայում մնացել էին զինուժից, իսկ հետո աստիճանաբար անցավ գյուղատնտեսական տեխնիկային։ Սկզբում կարգի էր բերում հին մեքենաները, հետո արդեն սկսեց սեփական տրակտորների արտադրությունը։ Նրա գլխավոր նորարարություններից մեկը ոչ միայն հին ռազմական տեխնիկայից վերցված պահեստամասերն էին, այլև համակցված վառելիքային համակարգը։ Նրա տրակտորները գործարկվում էին բենզինով, իսկ հետո անցնում դիզելային վառելիքի։ Խելացի լուծում էր։

Բիզնեսը արագ զարգանում էր։ Ֆերուչոն նույնքան արագ հարստացավ և կարող էր իրեն թույլ տալ շքեղ կյանք, այդ թվում՝ թանկարժեք ավտոմեքենաներ գնել։ Արդեն 1950-ականներին նա փորձեց տարբեր մոդելներ՝ Lancia-ից և Alfa Romeo-ից մինչև Ferrari։ Եվ ահա այստեղ ամեն ինչ սկսվեց։

Ֆերուչոն միանգամից գնեց երկու Ferrari 250 GT՝ սևը՝ իր համար, սպիտակը՝ կնոջ։ Սակայն երկու մեքենաներում էլ անընդհատ խնդիրներ էին առաջանում կալանքի համակարգի հետ։ Մեքենաները մի քանի անգամ տարվեցին սերվիս, բայց խնդիրը վերջնականապես լուծել չհաջողվեց։ Այդ ժամանակ զայրացած տրակտորային մագնատը հանձնարարեց իր գործարանի մեխանիկներին քանդել Ferrari-ին։ Լամբորգինին զարմանքով հայտնաբերեց, որ թանկարժեք 250 GT-ում օգտագործվում են նույն բաղադրիչները, ինչ իր տրակտորներում։

Դրանից հետո Լամբորգինին որոշեց անձամբ հանդիպել Էնցո Ֆերարիին՝ տղամարդկային բաց խոսակցության համար։ Արդյունքում նրանց երկխոսությունը ստացվեց բրազիլական սերիալների լավագույն ավանդույթներով։ Ֆերուչոն առանց ձևականությունների Էնցոյին ասաց այն ամենը, ինչ մտածում էր նրա սուպերքարերի որակի մասին, վերջինս էլ Լամբորգինիին անվանեց գավառացի և խորհուրդ տվեց զբաղվել իր տրակտորներով։

Սա Ֆերուչոն ներել չկարողացավ։ Հակառակ Էնցոյի խորհրդին՝ նա նպատակ դրեց ստեղծել սեփական սուպերքարերի բրենդը՝ մեքենաներ, որոնք կլինեն նույնքան արագ և գեղեցիկ, որքան Ferrari-ն, բայց միևնույն ժամանակ ավելի հարմարավետ և հուսալի։

Ասվածը՝ արված. ընդամենը երկու տարի անց՝ 1963 թվականի աշնանը, Թուրինի ցուցահանդեսում Lamborghini-ն արդեն հանդես եկավ որպես ավտոարտադրող՝ ներկայացնելով կոնցեպտուալ Lamborghini 350 GTV կուպեն։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

22/05/2026
դրամ
Դոլար (USD)
367.97
+0.11
Եվրո (EUR)
426.7
-0.28
Ռուբլի (RUR)
5.1616
-0.013
Լարի (GEL)
137.7
+0.05
53299
+280
Արծաթ
884.39
-10.32