Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
SoftBank-ը շրջանցել է Toyota-ին և դարձել Ճապոնիայի ամենաթանկարժեք ընկերությունը
01/06/2026 18:02
Կիսվել

SoftBank-ը շրջանցել է Toyota-ին և դարձել Ճապոնիայի ամենաթանկարժեք ընկերությունը

Տեխնոլոգիական հսկա SoftBank Group-ը դարձել է Ճապոնիայի ամենամեծ ընկերությունը՝ շուկայական կապիտալիզացիայի ցուցանիշով: Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Հրատարակության տվյալներով՝ ընկերությանը հաջողվել է շրջանցել Toyota-ին՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների նկատմամբ աճող պահանջարկի շնորհիվ, որը նաև Ճապոնիայի ֆոնդային շուկան հասցրել է պատմական առավելագույն մակարդակների։

Տեղեկությունների համաձայն՝ տարեսկզբից SoftBank-ի բաժնետոմսերի արժեքն աճել է գրեթե 73%-ով։ Այսօր դրանք գրանցել են հերթական ռեկորդը՝ ավելանալով ավելի քան 8%-ով, այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարեց Ֆրանսիայում արհեստական բանականության հաշվարկային կլաստերների ցանցի ստեղծման համար մինչև 75 միլիարդ եվրո ներդնելու մտադրության մասին։

Արդյունքում SoftBank-ի շուկայական կապիտալիզացիան այժմ գերազանցում է 46 տրիլիոն իենը (մոտ 288 միլիարդ դոլար)։

Միևնույն ժամանակ Toyota-ի բաժնետոմսերն այսօր նվազել են գրեթե 4.5%-ով, ինչի հետևանքով ընկերության շուկայական արժեքը իջել է 46 տրիլիոն իենից ցածր։

Financial Times-ը նշում է, որ ավելի քան քսան տարի շարունակ Toyota-ն եղել է Ճապոնիայի ամենաթանկ ընկերությունը շուկայական կապիտալիզացիայով։

Առաջատարության կորուստը, ըստ պարբերականի, արտացոլում է համաշխարհային ներդրողների աճող հետաքրքրությունը արհեստական բանականության և կիսահաղորդիչների արտադրության հետ կապված ընկերությունների նկատմամբ։

Զգալի աճ է գրանցել նաև կիսահաղորդիչների արտադրող Kioxia Holdings ընկերությունը։

Տարեսկզբից Kioxia-ի բաժնետոմսերը թանկացել են ավելի քան 525%-ով՝ տվյալների մշակման կենտրոնների կառուցման համար անհրաժեշտ հիշողության միկրոչիպերի սպասվող հսկայական պահանջարկի ֆոնին։

Այս աճի շնորհիվ Kioxia-ն դարձել է Ճապոնիայի երրորդ ամենամեծ հրապարակային ընկերությունը շուկայական արժեքով՝ շրջանցելով երկրի խոշորագույն բանկին՝ Mitsubishi UFJ Financial Group (MUFG)։

Արհեստական բանականության ոլորտի շուրջ ձևավորված ներդրումային բումը շարունակում է վերափոխել ոչ միայն տեխնոլոգիական հատվածը, այլև Ճապոնիայի ամբողջ ֆոնդային շուկայի կառուցվածքը՝ առաջ մղելով այն ընկերություններին, որոնք կապված են AI ենթակառուցվածքների և կիսահաղորդիչների արտադրության հետ։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04