Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Օտարերկրյա ընկերությունները հեռանում են Կուբայից
08/06/2026 11:28
Կիսվել

Օտարերկրյա ընկերությունները հեռանում են Կուբայից

Միջազգային ընկերությունները լքում են Կուբան, ինչը լրացուցիչ հարված է հասցնում կղզու տնտեսությանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության խստացման ֆոնին: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։

Շաբաթ օրվանից կղզում դադարեցվել են Mastercard և Visa քարտերով գործարքները այն օտարերկրացիների համար, որոնք ԱՄՆ քաղաքացիներ չեն։ Ավելի վաղ ԱՄՆ քաղաքացիներին արդեն արգելվել էր օգտագործել իրենց բանկային քարտերը Կուբայում։

Իսպանական հյուրանոցային օպերատորներ Iberostar-ն ու Meliá-ն հայտարարել են Կուբայում ավելի քան տասը հյուրանոցների կառավարումից հրաժարվելու մասին։ Կանադական Royalton Hotels & Resorts ընկերությունը նույնպես դադարեցրել է գործունեությունը՝ զբոսաշրջային հոսքի կրճատման պատճառով։

Անցյալ ամիս աշխատանքը դադարեցրել է նաև Sherritt International հանքարդյունաբերական ընկերությունը, որի նախկին գլխավոր տնօրենին WSJ-ն անվանում է Ֆիդել Կաստրոյի «սիրած կապիտալիստը»։ Պարբերականի տվյալներով՝ ընկերությունը Կուբայի խոշորագույն օտարերկրյա ներդրողներից մեկն էր։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ մի շարք խոշոր ավիաընկերություններ չեղարկել են դեպի կղզի թռիչքները՝ ավիացիոն վառելիքի պակասի պատճառով։

Տասնամյակներ շարունակ օտարերկրյա ընկերությունները գործունեություն էին ծավալում Կուբայում՝ ձգտելով ամրապնդել իրենց դիրքերը զբոսաշրջային և հանքարդյունաբերական ոլորտներում՝ չնայած ԱՄՆ սահմանափակումներին։ Դրանք Կուբային ապահովում էին արտարժույթով և բիզնես փորձով, սակայն այժմ բախվել են ճգնաժամի և Թրամփի վարչակազմի կողմից ուժեղացված ճնշմանը, ինչի հետևանքով որոշել են հեռանալ երկրից։

«Սա շրջադարձային պահ է։ Սա լուրջ հարված է արդեն իսկ թուլացած տնտեսությանը», – հայտարարել է կուբացի տնտեսագետ Ռիկարդո Տորեսը։

WSJ-ի տվյալներով՝ հատկապես ծանր հետևանքներ ունի Sherritt-ի հեռացումը։ Ընկերությունը Կուբայի արևելքում գտնվող Մոա հանքավայրում տարեկան արդյունահանում էր տասնյակ հազարավոր տոննա նիկել և կոբալտ՝ աջակցելով երկրի կարևորագույն արտահանման ճյուղերից մեկին։

Թեև Sherritt-ը պաշտոնապես չէր ընդգրկվում Թրամփի հրամանագրի գործողության շրջանակում, որը ուղղված էր Կուբայի տնտեսության դեմ, ընկերությունում նշել են, որ «հրամանագրի հրապարակման փաստն ինքնին» ստեղծել է պայմաններ, որոնք ազդում են գործունեությունը շարունակելու հնարավորության վրա։ Մի շարք բարձրաստիճան աշխատակիցների հրաժարականից և Կուբայից հեռանալուց հետո Sherritt-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է ավելի քան 50%-ով։

Մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որն ընդլայնում է պատժամիջոցները կուբայական պետական GAESA կոնգլոմերատի նկատմամբ։ Մոտավորապես նույն ժամանակ նա ստորագրել է նաև Կուբայի պաշտոնյաների դեմ ուղղված պատժամիջոցների մասին հրամանագիր։

GAESA-ն (Grupo de Administración Empresarial S.A.) Կուբայի խոշոր պետական կոնգլոմերատ է, որը գտնվում է երկրի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Այն ստեղծվել է 1990-ականներին Ռաուլ Կաստրոյի նախաձեռնությամբ՝ ԽՍՀՄ փլուզումից և ԱՄՆ պատժամիջոցների ուժեղացումից հետո առաջացած տնտեսական ճգնաժամին արձագանքելու նպատակով։

WSJ-ը նշում է, որ Թրամփի հրամանագիրը փաստացի ստիպում է օտարերկրյա ներդրողներին ընտրություն կատարել՝ շարունակե՞լ գործունեությունը Կուբայում՝ պատժամիջոցների վտանգի պայմաններում, թե՞ լքել երկիրը։

Մայիսի վերջին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է GAESA ֆինանսական կոնգլոմերատի գործադիր նախագահի քույր Ադիս Լաստրես Մորերայի ձերբակալության մասին։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Իրանից հետո զբաղվելու է Կուբայի հարցով։ Ապրիլին նա նաև կանխատեսել էր Կուբայում իշխող ռեժիմի անկումը։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45