Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
OpenAI-ը նախատեսում է ChatGPT-ը վերածել «սուպերհավելվածի»
08/06/2026 16:20
Կիսվել

OpenAI-ը նախատեսում է ChatGPT-ը վերածել «սուպերհավելվածի»

OpenAI-ը պատրաստվում է ChatGPT-ի պատմության ամենախոշոր վերափոխմանը՝ նպատակ ունենալով այն դարձնել «սուպերհավելված»՝ ծրագրավորման գործիքներով և արհեստական բանականության գործակալներով հագեցած հարթակ։ Financial Times-ի հաղորդմամբ՝ այս քայլը նպատակ ունի ավելացնել ընկերության եկամուտները՝ հնարավոր IPO-ից առաջ։ Նույն տեղեկատվությունը փոխանցել է նաև Reuters գործակալությունը։

Հրապարակման համաձայն՝ փոփոխությունները լայնածավալ վերակազմավորման մաս են, որի շրջանակում OpenAI-ն իր ռեսուրսները վերաուղղում է խոշոր կորպորատիվ հաճախորդների ներգրավման և գլխավոր մրցակցի՝ Anthropic-ի հետ մրցակցության ուժեղացման ուղղությամբ։ Financial Times-ը հղում է անում ավելի քան մեկ տասնյակ գործող և նախկին աշխատակիցների։

Reuters-ին չի հաջողվել անմիջապես հաստատել հրապարակման բովանդակությունը, իսկ OpenAI-ը չի պատասխանել մեկնաբանության հարցմանը։

Վերափոխման ընթացքում ավելի մեծ ուշադրություն և ռեսուրսներ կուղղվեն OpenAI-ի ծրագրավորման արտադրանքին՝ Codex-ին։ FT-ի տվյալներով՝ առաջին թարմացումները նախատեսվում են առաջիկա շաբաթներին և սկզբնական փուլում կարտահայտվեն ChatGPT-ի վեբ տարբերակի և բջջային հավելվածների փոփոխություններով։

IDram

Օգտատերերի թվի աճը խթանելու նպատակով՝ OpenAI-ը վերանախագծում է ChatGPT-ի ինտերֆեյսը՝ ավելացնելով նոր հուշումներ և գործառույթներ, որոնք օգտատերերին կուղղորդեն դեպի ծրագրավորման, պատկերների ստեղծման և գործընկերային ծառայություններ, այդ թվում՝ Canva և Booking.com։

FT-ի տվյալներով՝ Codex-ի օգտատերերի մեծ մասը վճարովի հաճախորդներ են, իսկ շուրջ 2 միլիոն կազմակերպություն ապահովում է OpenAI-ի եկամուտների մոտ 40%-ը։ Ընկերությունը նպատակ ունի այդ ցուցանիշը մինչև տարեվերջ հասցնել 50%-ի։

OpenAI-ը տարեսկզբին հայտնել էր, որ ChatGPT-ն շաբաթական ունի ավելի քան 900 միլիոն ակտիվ օգտատեր, իսկ վճարովի բաժանորդների թիվը գերազանցել է 50 միլիոնը։

Մայիսին Reuters-ը հաղորդել էր, որ OpenAI-ն առաջիկա շաբաթներին պատրաստվում է ԱՄՆ-ում գաղտնի IPO հայտ ներկայացնել։ Սակայն ընկերության գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանը նշել էր, որ OpenAI-ն կենտրոնացած չէ շուկա դուրս գալու կոնկրետ ժամկետի վրա և IPO կանցկացնի այն ժամանակ, երբ դրա համար ամենահարմար պահը հասունանա։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01