Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 393.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.82+1.01 WTI - 83.46+0.69
COMEX:  GOLD - 3547.90-5.06 SILVER - 41.77-7.18
COMEX:  PLATINUM - 1300.60-4.42
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.12-0.24 EUR/GBP - 1.0975+0.19
FOREX:  EUR/USD - 1.0975+0.19 GBP/USD - 1.3099-0.19
STOCKS RUS:  RTSI - 927.51-1.91
STOCKS US: DOW JONES - 49097.06-2.19 NASDAQ - 23879.20-2.25
STOCKS US: S&P 500 - 7175.83-2.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10452.68-0.93 CAC40 - 8080.74-0.81
STOCKS EUR:  DAX - 25463.81-1.06
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Եվրոպական արբանյակային ընկերությունները հայտնվել են ներդրողների ուշադրության կենտրոնում
10/06/2026 15:13
Կիսվել

Եվրոպական արբանյակային ընկերությունները հայտնվել են ներդրողների ուշադրության կենտրոնում

Եվրոպական արբանյակային ստարտափները ներդրողների կողմից հետաքրքրության աննախադեպ աճ են ապրում։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, դրա հիմնական խթանը դարձել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունները։

Այս շուկայում գլխավոր խաղացողներից մեկը ֆիննական Iceye ստարտափն է։ Ընկերությունը զբաղվում է Երկրի հեռահար դիտարկմամբ և կարող է տվյալներ հավաքել օրվա ցանկացած ժամի ու ցանկացած եղանակային պայմաններում։ Ներկայում Iceye-ն պայմանագրեր ունի Գերմանիայի կառավարության, ինչպես նաև Ֆինլանդիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Հունաստանի և Նիդեռլանդների պաշտպանական գերատեսչությունների հետ։

Ընկերությունն ունի ավելի քան 70 սինթետիկ ապերտուրայով ռադարային արբանյակներից բաղկացած խումբ։ Այս սարքերը կարող են բարձր լուծաչափով պատկերներ ստանալ նույնիսկ ամպերի, ծխի միջով և լիակատար մթության պայմաններում։ Տեխնոլոգիան հատկապես պահանջված է եղել Ուկրաինայում, որտեղ Iceye-ի տվյալների միջոցով հետևել են ռազմական տեղաշարժերին։ Այժմ ընկերությունը մոնիթորինգ է իրականացնում նաև Պարսից ծոցի տարածաշրջանում։

Ընդամենը վեց ամսում Iceye-ի գնահատականն աճել է չորս անգամ՝ հասնելով 10 մլրդ եվրոյի (12 մլրդ դոլար)։ Ստարտափը ներգրավել է 450 մլն եվրոյի նոր ներդրումներ՝ ֆիննական խոշորագույն հիմնադրամներից, Nokia Oyj-ից և Qatar Investment Authority-ից։ Նյութում նշվում է, որ Ֆինլանդիայի պետության մասնաբաժինն ընկերությունում այժմ կազմում է 12%։

Այս ֆոնին եվրոպական մյուս արբանյակային նախագծերը նույնպես ակտիվորեն կապիտալ են ներգրավում։ Գերմանական Isar Aerospace SE-ն ավարտել է 270 մլն եվրոյի ներդրումային փուլ, իսկ լեհական Creotech Instruments SA-ն ներգրավել է 481 մլն զլոտի (114 մլն դոլար)։

Molten Ventures Plc-ի գլխավոր տնօրեն Բեն Ուիլկինսոնը, որը Iceye-ի վաղ ներդրողներից է, այս ակտիվությունը կապում է Ուկրաինայի և Իրանի շուրջ հակամարտությունների պայմաններում արբանյակային տվյալների կարևորության աճի հետ։ Նրա խոսքով՝ ժամանակակից ռազմական գործողությունների բնույթը փոխվել է, և անօդաչու համակարգերի լայն կիրառման պայմաններում «անհնար է անտեսել, թե ինչ է անում յուրաքանչյուր կողմը»։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72