Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
SpaceX-ի IPO-ն կարող է խնդիր դառնալ կրիպտոարժույթների համար
12/06/2026 11:15
Կիսվել

SpaceX-ի IPO-ն կարող է խնդիր դառնալ կրիպտոարժույթների համար

75 միլիարդ դոլար արժողությամբ SpaceX-ի երկար սպասված առաջնային հրապարակային բաժնետոմսերի տեղաբաշխումը (IPO), որը կարող է դառնալ պատմության մեջ ամենախոշորը, հավանաբար կպահի կրիպտոարժույթների գները լճացած վիճակում, քանի որ արհեստական բանականության ոլորտի նոր և ռիսկային բաժնետոմսերով հետաքրքրված մանրածախ ներդրողները կփորձեն ամեն կերպ իրենց բաժինը ստանալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Միլիարդատեր Իլոն Մասկի ընկերությունը, որը տարեսկզբին միավորվել էր նրա xAI ստարտափի հետ, ակնկալվում է, որ կգնահատվի մոտ 1.75 տրիլիոն դոլար, ինչը մեծ աղմուկ է առաջացրել աշխարհում։

Reuters-ի և այլ լրատվամիջոցների տվյալներով՝ ընկերությունը մանրածախ ներդրողների համար նախատեսել է բաժնետոմսերի մինչև 30%-ը կամ 22.5 միլիարդ դոլարի չափով փաթեթ։ Սա բավականին հազվադեպ քայլ է IPO-ների համար, որոնք պատմականորեն հիմնականում վերահսկվել են ինստիտուցիոնալ ներդրողների կողմից։

Վերլուծաբանների և կրիպտոարդյունաբերության ղեկավարների կարծիքով՝ դա նպաստել է միջոցների տեղափոխմանը ռիսկային ակտիվներից, ինչպիսիք են կրիպտոարժույթները, քանի որ մանրածախ և այլ ներդրողներ ազատում են դրամական միջոցներ SpaceX-ի բաժնետոմսեր ձեռք բերելու համար, ինչպես նաև OpenAI-ի և Anthropic-ի սպասվող IPO-ներին մասնակցելու նպատակով, որոնք, ըստ կանխատեսումների, նույնպես տեղի կունենան այս տարի։

Աշխարհի խոշորագույն կրիպտոարժույթը՝ բիթքոյնը, վերջին անգամ վաճառվել է 61 852 դոլար մակարդակում, ինչը 52%-ով ցածր է հոկտեմբերին գրանցված իր պատմական առավելագույնից՝ 126 223 դոլար ցուցանիշից։

SpaceX-ի միջոցով Մասկը վերակենդանացրեց տիեզերական ճանապարհորդությունները՝ տիեզերական հետազոտությունները վերածելով եկամտաբեր բիզնեսի։ Սակայն այժմ ընկերությունը նպատակ ունի օգտագործել ավելի մեծ հնարավորություն՝ կորպորատիվ հատվածի համար արհեստական բանականության լուծումներ ստեղծելու ուղղությամբ։

SpaceX-ի IPO-ի ազդագիրը ցույց է տալիս, որ ընկերությունը ընդհանուր առմամբ դեռևս վնասաբեր է, իսկ նրա չափազանց բարձր գնահատականը ենթադրում է արագ աճի տարիներ, որոնք պայմանավորված են AI ոլորտում ազդեցիկ խաղացող դառնալու ծրագրով՝ միաժամանակ շարունակելով այլ ապագայամետ նախաձեռնություններ, ինչպիսիք են Մարս առաքելությունները և տիեզերքում AI տվյալների մշակման կենտրոնների ստեղծումը։

Կրիպտոարդյունաբերության ղեկավարների կարծիքով՝ SpaceX-ը հենց այնպիսի ռիսկային և սպեկուլյատիվ AI ներդրում է, որը գրավում է նույն մանրածախ ներդրողներին, որոնք մեծ ազդեցություն ունեն նաև կրիպտոարժույթների շուկայի տրամադրությունների վրա։

«SpaceX-ի IPO-ն, հավանաբար, սկզբնական շրջանում որոշակի կապիտալ կհանի կրիպտոարժույթների շուկայից։ Երկուսն էլ պայքարում են նույն ռիսկային կապիտալի համար», – նշել է INDIGO կրիպտոառևտրային ընկերության գլխավոր տնօրեն Թոմաս Պյուշը՝ հավելելով, որ ներկայումս AI ոլորտը կրիպտոարժույթների համեմատ ավելի գրավիչ և նորաձև ներդրումային պատմություն է։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58