Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Evocabank-ը նոր գույներ է տալիս մեր քաղաքին
12/06/2026 14:00
Կիսվել

Evocabank-ը նոր գույներ է տալիս մեր քաղաքին

Street art-երը շուտով կհայտնվեն Երևանի ամենատարբեր անկյուններում՝ քաղաքին հաղորդելով նոր շունչ և նոր գույներ:

Երևանն ունի բազմաթիվ գեղեցիկ, բայց երբեմն աննկատ մնացած անկյուններ, որոնք շուտով բոլորովին նոր շունչ կստանան։

Evocabank-ը և Կենտրոն վարչական շրջանը կնքեցին համագործակցության հուշագիր՝ միավորվելով Երևանի հանրային տարածքները վերափոխելու և զարգացնելու համար։

Ամեն ինչ սկսվեց Evocabank-ի 2026 թվականի օրացույցից։ Չորս տաղանդավոր արտիստներ՝ Ադամ Ադամյանը, Gandz Graffiti-ն, Gareggin-ը և Հարութը, դեռ 2025 թվականին Հայաստանի տարբեր վայրերից և տարվա եղանակներից ոգեշնչված ստեղծեցին յուրօրինակ street art-ի կոնցեպտներ, որոնք էլ տեղ գտան Evoca-ի 2026 թվականի օրացույցում:

Այսպիսով, օրացույցի յուրաքանչյուր էջ ներկայացնում է հատուկ արվեստային կոնցեպտներ, որոնք այսօր տեղափոխվում են Երևանի փողոցներ։

Հուշագիրը ստորագրեցին Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը։

«Այս տարի մեր օրացույցը պարզապես ամիսների շարք չէր, այլ Երևանը նորովի տեսնելու և հանրային տարածքները վերաիմաստավորելու տեսլական էր։ Ուզում ենք, որ Երևանը լինի ավելի ոգեշնչող, արվեստով լի և մարդկանց միավորող քաղաք»,- Տաթևիկ Խաչատրյան, Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ

«Երևանը գույների քաղաք է, և նոր գույները նրան առանձնահատուկ են սազում։ Աշխարհի բազմաթիվ առաջատար քաղաքների փորձը ցույց է տալիս, որ street art-ը վաղուց արդեն դարձել է արդիական քաղաքային ճարտարապետության և մշակութային կյանքի կարևոր բաղադրիչ։ Երևանը ևս բացառություն չէ: Այս նախաձեռնության նպատակն է Երևանին հաղորդել նոր շունչ, դարձնել այն էլ ավելի գունավոր, ժամանակակից և գրավիչ՝ վերածելով քաղաքի փողոցներն ու շենքերը բաց երկնքի տակ գտնվող արվեստի յուրահատուկ հարթակի»,- Պետրոս Պետոյան, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

Շուտով նաև կլսեք Բանկի և Կենտրոն Շրջանի նոր համատեղ նախագծի մասին:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91