Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Bloomberg. Ինչո՞ւ էր Իլոն Մասկը շտապում իրականացնել աշխարհի խոշորագույն IPO-ն
16/06/2026 13:13
Կիսվել

Bloomberg. Ինչո՞ւ էր Իլոն Մասկը շտապում իրականացնել աշխարհի խոշորագույն IPO-ն

Ավելի վաղ SpaceX-ում հայտարարել էին, որ ընկերությունը IPO կիրականացնի այն ժամանակ, երբ դեպի Մարս թռիչքները դառնան պարբերական։ Սակայն Bloomberg-ի տվյալներով՝ այժմ ընկերությունը պաշտոնապես ներդրողներին կոչ է արել միանալ արհեստական բանականության ոլորտի նախագծին՝ մատնանշելով 26,5 տրիլիոն դոլար գնահատվող պոտենցիալ շուկայի առկայությունը։

Պատմության մեջ խոշորագույն IPO-ն կայացել է հունիսի 12-ին NASDAQ բորսայում։ SpaceX-ին հաջողվել է ներգրավել 75 միլիարդ դոլար, ինչի արդյունքում ընկերության հիմնադիր Իլոն Մասկը դարձել է աշխարհում առաջին դոլարային տրիլիոնատերը։ Առևտրի արդյունքներով ընկերության բաժնետոմսերն աճել են 31%-ով՝ փակվելով 160,95 դոլար մակարդակում, իսկ SpaceX-ի շուկայական արժեքը հասել է 2,2 տրիլիոն դոլարի։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ ամերիկացի գործարարի ռազմավարությունն էր բորսա դուրս գալ ԱՄՆ միջանկյալ ընտրություններից առաջ՝ այն ժամանակահատվածում, երբ իշխանության է նախագահ Դոնալդ Թրամփը, որը հիմնականում աջակցում է նրան։ Բացի այդ, Մասկը ձգտում էր առաջ անցնել OpenAI-ից՝ ներդրողների ուշադրությունը գրավելու արհեստական բանականության վրա կենտրոնացած լիստինգների նկատմամբ և շուկայում առաջատար դիրք զբաղեցնելու համար։

«Իհարկե, դժվար է հավատալ, որ փոքր ընկերությունը, որը սկսել էր Էլ Սեգունդոյում գտնվող պահեստից, այժմ բորսա է դուրս գալիս պատմության ամենախոշոր IPO-ով։ Ես SpaceX-ի հաջողության հավանականությունը գնահատում էի 10%-ից պակաս», — առևտրի ավարտից հետո հայտարարել է Իլոն Մասկը։

Bloomberg-ը նշում է, որ վերջին ամիսներին Մասկի ընկերությունը զգալի քայլ է կատարել դեպի արհեստական բանականություն՝ միավորվելով Մասկի xAI-ի հետ։ Մոտավորապես նույն ժամանակ խորհրդատուներն արդեն սկսել էին IPO-ի նախապատրաստական աշխատանքները։ Ավելի ուշ SpaceX-ը հայտարարեց համաձայնագրի մասին, որը ընկերությանը իրավունք է տալիս ձեռք բերել 60 միլիարդ դոլար արժողությամբ AI ստարտափ Cursor-ը։ Միևնույն ժամանակ Մասկը սկսել է ավելի հաճախ խոսել AI-ին աջակցելու համար անհրաժեշտ տվյալների մշակման կենտրոններ կառուցելու ընկերության ծրագրերի մասին, ինչը պահանջելու է զգալի ֆինանսական ներդրումներ։

«Նրանք մեկ գիշերվա ընթացքում դարձան AI ամպային ենթակառուցվածքների շուկայի նոր խաղացող, և ոչ ոք դա չէր սպասում», — հայտարարել է Bloomberg Intelligence-ի տեխնոլոգիական հետազոտությունների գլոբալ բաժնի ղեկավար Մանդիպ Սինգհը։

Ավելի վաղ The New York Times-ը՝ հղում անելով Hill.com ներդրումային հարթակի տվյալներին, հայտնել էր, որ SpaceX-ի IPO-ի արդյունքում ընկերության ավելի քան 4 400 ներկայիս և նախկին աշխատակիցներ կդառնան միլիոնատերեր։ Մոտ 400 մարդ կարող է 100 միլիոն դոլար և ավելի կարողություն ստանալ։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88