Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
OpenAI-ն 2025 թվականին զուտ վնասը մեծացրել է գրեթե ութ անգամ
16/06/2026 13:35
Կիսվել

OpenAI-ն 2025 թվականին զուտ վնասը մեծացրել է գրեթե ութ անգամ

Ամերիկյան OpenAI-ն 2025 թվականին գրեթե ութ անգամ մեծացրել է զուտ վնասը՝ տասնյակ միլիարդավոր դոլարներ ծախսելով արհեստական բանականության տեխնոլոգիաների շուկայում իր դիրքերն ամրապնդելու համար՝ IPO-ին ընդառաջ, գրում է The Financial Times-ը։

Ընկերության ֆինանսական տվյալների համաձայն, որոնց հավաստիությունը պարբերականին հաստատել են իրազեկ աղբյուրներ, OpenAI-ի ծախսերը 2025 թվականին կազմել են 34 միլիարդ դոլար՝ զգալիորեն գերազանցելով 2024 թվականի ցուցանիշը։ Այդ թվում՝ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա ծախսվել է մոտ 19 միլիարդ դոլար, իսկ վաճառքի և մարքեթինգի վրա՝ շուրջ 6 միլիարդ դոլար։

OpenAI-ի ծախսերի տվյալները պատկերացում են տալիս արհեստական բանականության ոլորտում արագ աճի տնտեսական հիմքերի և շուկայի առաջատարի կողմից նոր մոդելների ստեղծման, տվյալների մշակման կենտրոնների ֆինանսավորման և առաջատար մասնագետների ներգրավման համար իրականացվող ներդրումների մասշտաբների մասին, նշում է FT-ն։

IDram

Ընկերության եկամուտները նույնպես զգալիորեն աճել են։ Անցած տարի OpenAI-ի հասույթը կազմել է մոտ 13 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ, տարվա վերջում ընկերությունը ամսական վաստակում էր 2 միլիարդ դոլար՝ երկու անգամ ավելի, քան ամբողջ եռամսյակի ընթացքում 2024 թվականին։

OpenAI-ի զուտ վնասը 2025 թվականին աճել է մինչև 39 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 5 միլիարդ դոլարի դիմաց։

FT-ի զրուցակիցներից մեկի խոսքով՝ այդ աճի զգալի մասը արտացոլում է ընկերության կառուցվածքի փոփոխության հետ կապված ոչ դրամական հաշվապահական դուրսգրումներ, այլ ոչ թե դրա հիմնական գործունեության արդյունքները։ Միանգամյա գործոնները չհաշված՝ 2025 թվականին վնասը կազմել է 8 միլիարդ դոլար։

Մինչ այժմ OpenAI-ին հաջողվել է ծածկել աճող վնասը ներդրողների հաշվին, որոնք պատրաստակամորեն միջոցներ են ներդնում AI շուկայի ամենահեռանկարային խաղացողների մեջ։ Ընթացիկ տարվա սկզբին անցկացված ներդրումային փուլի արդյունքում OpenAI-ն ներգրավել է ռեկորդային 122 միլիարդ դոլարի ֆինանսավորում՝ ստանալով 852 միլիարդ դոլար գնահատում՝ ներդրված միջոցները ներառյալ (post-money)։

Պլանավորվող IPO-ի շրջանակում, որը կարող է տեղի ունենալ արդեն 2027 թվականին, ընկերության գնահատումը, ամենայն հավանականությամբ, կգերազանցի 1 տրիլիոն դոլարը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9