Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
Yandex Armenia-ն մեկնարկել է «Yandex Armenia Startup Accelerator»-ի հայտերի ընդունումը։ Ծրագիրը նախատեսված է տեխնոլոգիական և ՏՏ ոլորտի այն նախագծերի համար, որոնք նպատակ ունեն զարգացնել իրենց գաղափարներն ու հասցնել հաջորդ մակարդակի։
Աքսելերացիոն ծրագրին կարող են դիմել ուսանողական թիմերը, հետազոտական խմբերը, ինչպես նաև զարգացման սկզբնական փուլում գտնվող ստարտափները։
Ծրագրի մասնակիցները անցնելու են շուրջ եռամսյա ինտենսիվ մենթորական ծրագիր ընկերության փորձագետների, միջազգային խոշոր աքսելերատորներից հրավիրված մասնագետների հետ, ստանալու են հասանելիություն Yandex Cloud-ի տեխնոլոգիական ռեսուրսներին, ինչպես նաև աշխատանքային տարածք Երևանի կենտրոնում գտնվող` Yandex Armenia-ի քովորքինգում:
Ծրագրի շնորհիվ մասնակիցները կկարողանան իրենց գաղափարները հասցնել աշխատող պրոդուկտի մակարդակի՝ ընդհուպ մինչև գործարկման փուլ։
Հայտերն ընդունվում են հունիսի 1-ից մինչև հուլիսի 30-ը։
Նախնական ընտրության փուլը հաղթահարած թիմերը սեպտեմբերի 1-ից կմասնակցեն մեկշաբաթյա բութքեմփի, որի արդյունքներով էլ կորոշվի, թե որ թիմերն են ներգրավվելու աքսելերացիոն ծրագրում։
Նախնական հարցաշարը լրացնելուց հետո կազմակերպիչները կուսումնասիրեն դիմումները։ Ընտրված մասնակիցները հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեով կստանան հաջորդ փուլի՝ VCV հարցազրույցի հրավեր։
Ծրագրի բոլոր մասնրամասներն ու գրանցման հայտը՝ այստեղ։
