Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 416.00+1.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 73.95+1.96 WTI - 70.63+1.85
COMEX:  GOLD - 4030.50+1.06 SILVER - 58.35+0.52
COMEX:  PLATINUM - 1587.00+0.95
LME:  ALUMINIUM - 3232.50-4.83 COPPER - 13371.00-1.65
LME:  NICKEL - 17172.00-2.32 TIN - 51154.00-4.01
LME:  LEAD - 1934.00-1.02 ZINC - 3492.00-1.81
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1363-0.03
FOREX:  EUR/USD - 1.1363-0.03 GBP/USD - 1.3187+0.08
STOCKS RUS:  RTSI - 940.15-0.53
STOCKS US: DOW JONES - 51920.62+0.14 NASDAQ - 25358.60-0.46
STOCKS US: S&P 500 - 7357.49-0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 69360.88-4.15 TOPIX - 3963.36-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22671.86-1.76 SSEC - 4027.26-2.26
STOCKS EUR:  FTSE100 - 10529.89+0.65 CAC40 - 8431.61+0.55
STOCKS EUR:  DAX - 24994.83+1.03
26/06/2026  CBA:  USD - 368.12-0.14 GBP - 486.69+1.8
26/06/2026  CBA:  EURO - 419.84+2.09
26/06/2026  CBA:  GOLD - 47363-286 SILVER - 678.93-38.56
ԱՄՆ-ն ցանկանում է Nissan-ից գնել Ճապոնիայում գտնվող գործարանը՝ ռազմական անօդաչու սարքեր արտադրելու համար
26/06/2026 17:47
Կիսվել

ԱՄՆ-ն ցանկանում է Nissan-ից գնել Ճապոնիայում գտնվող գործարանը՝ ռազմական անօդաչու սարքեր արտադրելու համար

Ամերիկյան Anduril Industries պաշտպանական ընկերությունը բանակցություններ է վարում Nissan Motor-ի՝ Տոկիոյի մերձակայքում գտնվող Օպպամայի հավաքման գործարանը ձեռք բերելու շուրջ։ Ինքնավար սպառազինության արտադրողը մտադիր է Ճապոնիայում կազմակերպել ռազմական անօդաչու թռչող սարքերի արտադրություն։ Այս մասին Reuters-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։

Նրանց խոսքով՝ վերջնական որոշում դեռ չի կայացվել, սակայն գործարքը կարող է Ճապոնիայի հետպատերազմյան առաջին խոշոր ավտոմոբիլային գործարաններից մեկը վերածել սպառազինության արտադրության կենտրոնի։

Օպպամայի գործարանի շուրջ բանակցությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ վարչապետ Սանաե Տակաիչիի կառավարությունը ձգտում է ընդլայնել երկրի պաշտպանական արտադրությունը։ Աճում են մտավախությունները, որ Թայվանի նեղուցում հնարավոր ճգնաժամը կարող է Ճապոնիային ներքաշել հակամարտության մեջ և սպառել նրա զինանոցը։ Չինաստանը, որը ժողովրդավարական Թայվանը համարում է իր տարածքի մաս, չի բացառում ուժի կիրառումը կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։

Միևնույն ժամանակ, Anduril-ի և Nissan-ի միջև հնարավոր գործարքը կարող է քննադատության արժանանալ նրանց կողմից, ովքեր դեմ են Ճապոնիայի՝ հետպատերազմյան պացիֆիզմից հրաժարվելուն։ Այն նաև կարող է ստուգել հասարակության վերաբերմունքը քաղաքացիական արդյունաբերությունը ռազմական արտադրության վերակողմնորոշելու հարցում։ Բացի այդ, կարող են առաջանալ հարցեր օտարերկրյա վերահսկողության վերաբերյալ, քանի որ Ճապոնիայում ամերիկյան ռազմական սարքավորումները սովորաբար արտադրվում են տեղական ընկերությունների կողմից՝ լիցենզիայի հիման վրա։

Ակնկալվում է, որ Տակաիչիի կառավարությունն այս տարի կներկայացնի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որը կարող է արագացնել անօդաչու սարքերի, զինամթերքի և այլ ռազմական տեխնիկայի ֆինանսավորումը։

Աղբյուրների խոսքով՝ Nissan-ը միաժամանակ բանակցություններ է վարում նաև այլ հավանական գնորդների հետ, իսկ Anduril-ը դեռ պետք է ճապոնական զինված ուժերից պատվերներ ստանա, որպեսզի արդարացնի գործարանի ձեռքբերումը։

26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
47363
-286
Արծաթ
678.93
-38.56