Բիզնես

USD BUY - 366.00-0.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 72.51-0.78 WTI - 70.41+0.24
COMEX:  GOLD - 3962.50-2.51 SILVER - 57.28-3.18
COMEX:  PLATINUM - 1573.70-3.40
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.15+0.27 EUR/GBP - 1.1397+0.14
FOREX:  EUR/USD - 1.1397+0.14 GBP/USD - 1.323+0.22
STOCKS RUS:  RTSI - 952.03+1.89
STOCKS US: DOW JONES - 52182.74+0.59 NASDAQ - 25820.14+2.07
STOCKS US: S&P 500 - 7440.43+1.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 70062.32+0.86 TOPIX - 3994.76+0.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22881.02-0.63 SSEC - 4094.40+0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10484.22-0.23 CAC40 - 8367.33-0.21
STOCKS EUR:  DAX - 24626.89-0.18
30/06/2026  CBA:  USD - 367.89-0.17 GBP - 486.87+0.11
30/06/2026  CBA:  EURO - 419.47-0.34
30/06/2026  CBA:  GOLD - 47625-561 SILVER - 682.53-8.3
2027-ին Չինաստանում կբացվի աշխարհի առաջին ամբողջությամբ ռոբոտներով սպասարկվող AI-հյուրանոցը
30/06/2026 19:10
Կիսվել

2027-ին Չինաստանում կբացվի աշխարհի առաջին ամբողջությամբ ռոբոտներով սպասարկվող AI-հյուրանոցը

Pudu Robotics ընկերությունը և Shenzhen Culture & Tourism Industry Development կազմակերպությունը համաձայնագիր են ստորագրել աշխարհում առաջին հյուրանոցի կառուցման վերաբերյալ, որտեղ բոլոր ծառայությունները կմատուցվեն բացառապես ռոբոտների կողմից։ Հյուրանոցը կկառուցվի Գուանդուն նահանգում՝ Շենչժեն-Չժունշան կամուրջ-թունելի համալիրի Արևմտյան արվեստի կղզում և կբացվի 2027 թվականին։

Հյուրանոցը կունենա 44 համար, ռեստորան և մարզասրահ։ Ռոբոտները կստանձնեն հյուրերի գրանցումը, ուղեբեռի տեղափոխումը, սննդի և խմիչքների առաքումը համարներ, մաքրությունը, անվտանգության նպատակով տարածքի պարեկությունը, ինչպես նաև կկատարեն հյուրերի ուղեկցի (կոմպանյոնի) գործառույթներ։ Ուղեբեռի տեղափոխման համար կօգտագործվի մինչև 300 կգ բեռնատարողությամբ Pudu T300 ռոբոտը, մինի-բարը կսպասարկի ավտոմատացված FlashBot-ը՝ սմարթֆոնի միջոցով պատվերներ ընդունելու հնարավորությամբ, իսկ մաքրման աշխատանքները կիրականացնեն CC1 Pro և MT1 ռոբոտները։

IDram

Հյուրանոցի աշխատանքի հիմքում կլինի PuduFM 1.0 մարմնավորված ինտելեկտի (Embodied Intelligence) հիմնարար մոդելը և PuduAgent գործակալային հարթակը։ Համակարգի ճարտարապետությունը կառուցված է Vision-Language-Action (VLA) մոդելների և շրջակա միջավայրի վերլուծության վրա՝ հիմնված նավիգացիոն տեխնոլոգիաների հիման վրա, ինչը հնարավորություն կտա տարբեր կառուցվածք և նշանակություն ունեցող ռոբոտներին աշխատել միասնական խելացի հարթակում։ Ընդունարանի ռոբոտները կճանաչեն խոսքը, ժեստերը և սոցիալական փոխազդեցությունները, առաքման ռոբոտները ինքնուրույն կօպտիմալացնեն երթուղիները, իսկ մաքրող ռոբոտները կկարողանան իրական ժամանակում հարմարվել փոփոխվող միջավայրին։

Նախագիծը կիրականացվի փուլերով։ Սահմանափակ թվով համարներով փորձնական շահագործումը կմեկնարկի 2026 թվականի վերջին, իսկ հյուրանոցի պաշտոնական բացումը նախատեսված է 2027 թվականին, հայտնել են Pudu Robotics-ից։

2025 թվականի մարտին Pudu Robotics-ը ներկայացրել էր FlashBot Arm կիսամարդանման (semi-humanoid) արհեստական բանականությամբ ռոբոտը, որը հատուկ մշակվել էր կոմերցիոն սպասարկման ոլորտի համար։ Դեռ այն ժամանակ ընկերությունը հայտարարել էր, որ FlashBot Arm-ը, ի թիվս այլ ոլորտների, կկարողանա աշխատել նաև հյուրանոցներում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

30/06/2026
դրամ
Դոլար (USD)
367.89
-0.17
Եվրո (EUR)
419.47
-0.34
Ռուբլի (RUR)
4.706
-0.0255
Լարի (GEL)
139.07
-0.01
47625
-561
Արծաթ
682.53
-8.3