Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 393.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.82+1.01 WTI - 83.46+0.69
COMEX:  GOLD - 3547.90-5.06 SILVER - 41.77-7.18
COMEX:  PLATINUM - 1300.60-4.42
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.12-0.24 EUR/GBP - 1.0975+0.19
FOREX:  EUR/USD - 1.0975+0.19 GBP/USD - 1.3099-0.19
STOCKS RUS:  RTSI - 927.51-1.91
STOCKS US: DOW JONES - 49097.06-2.19 NASDAQ - 23879.20-2.25
STOCKS US: S&P 500 - 7175.83-2.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10452.68-0.93 CAC40 - 8080.74-0.81
STOCKS EUR:  DAX - 25463.81-1.06
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Apple-ը մինչև 2027 թվականի սկիզբը կթողարկի առնվազն հինգ նոր iPhone մոդել
02/07/2026 13:49
Կիսվել

Apple-ը մինչև 2027 թվականի սկիզբը կթողարկի առնվազն հինգ նոր iPhone մոդել

Apple-ը պատրաստվում է մինչև 2027 թվականը ընդլայնել iPhone-ի մոդելային շարքը և բարձրացրել է իր առաջին ծալվող iPhone-ի արտադրության նպատակային ծավալները՝ ձգտելով ամրապնդել իր դիրքերը պրեմիում դասի սմարթֆոնների շուկայում՝ չնայած մատակարարման շղթայում աճող սահմանափակումներին։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Nikkei Asia-ն։

Apple-ի բաժնետոմսերը հինգշաբթի նախաբորսայական առևտրի նթացքում աճել են 0.9%-ով։

Nikkei-ի փոխանցմամբ՝ իրավիճակին ծանոթ աղբյուրների հղումով՝ Apple-ը նախատեսում է 2026 թվականի երկրորդ կեսին և 2027 թվականի առաջին կեսին ներկայացնել առնվազն հինգ նոր iPhone մոդել, ինչը կդառնա վերջին տարիների ամենահավակնոտ արտադրանքային ցիկլերից մեկը։

IDram

Հաղորդվում է, որ ընկերությունը մատակարարներին խնդրել է պատրաստվել ընթացիկ տարում շուրջ 10 միլիոն ծալվող iPhone-ի արտադրությանը՝ նախորդ՝ 7–8 միլիոն միավորի կանխատեսման փոխարեն։

Այս քայլը կատարվում է այն պայմաններում, երբ սմարթֆոնների արտադրողները փորձում են ընդլայնել ծալվող սարքերի իրենց առաջարկը։ Այս հատվածում ներկայումս առաջատար դիրքեր են զբաղեցնում Samsung Electronics-ը և չինական արտադրողները, այդ թվում՝ Huawei Technologies-ը։

Apple-ը վերջերս բարձրացրել է Mac և iPad մի շարք մոդելների գները՝ դա պայմանավորելով հիշողության և տվյալների պահպանման չիպերի արժեքի աճով։ Միաժամանակ ընկերության ղեկավարները նախազգուշացրել են, որ բաղադրիչների ծախսերի շարունակական աճը կարող է ի վերջո անդրադառնալ նաև ապագա iPhone մոդելների գնագոյացման վրա։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72