Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Արհեստական բանականությունը, թատրոններն ու համերգները
03/07/2026 18:35
Կիսվել

Արհեստական բանականությունը, թատրոններն ու համերգները

Վերջին տարիներին արհեստական բանականությունը արագորեն փոխում է տարբեր ոլորտներ: Միջոցառումների կազմակերպման ոլորտը ևս բացառություն չէ։ Եթե նախկինում տեխնոլոգիան հիմնականում կիրառվում էր առանձին գործընթացների ավտոմատացման համար, ապա այսօր արհեստական բանականությունը ներգրավված է միջոցառումների ամբողջ շղթայում՝ սկսած մարքեթինգից և հաճախորդների սպասարկումից մինչև տվյալների վերլուծություն, վաճառքների կանխատեսում և անհատականացված առաջարկների ձևավորում։

AI-ի կիրառումը հնարավորություն է տալիս կազմակերպիչներին ավելի լավ հասկանալ լսարանի վարքագիծը, արագ մշակել մեծածավալ տվյալներ, օպտիմալացնել գովազդային արշավները և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը։ Միևնույն ժամանակ օգտատերերը ստանում են ավելի արագ սպասարկում, անհատականացված առաջարկներ և անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ընդամենը մի քանի վայրկյանում։

Այս ուղղությամբ զարգացում է արձանագրում նաև միջոցառումների տոմսերի վաճառքի Eventhub հարթակը։ Ընկերությունում AI գործիքներն արդեն կիրառվում են մարքեթինգի, ծրագրավորման, վերլուծության և բիզնես գործընթացների կառավարման տարբեր ուղղություններում։ Այս մոտեցման շնորհիվ ստեղծվել է ավելի քան 30 ներքին գործիք և լուծում, որոնք նպաստում են աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու ծառայությունների մատուցման արագացմանը։

AI գործիքները կիրառվում են նաև հաճախորդների հետ հաղորդակցությունում։ Eventhub-ի կայքում և Telegram-ում գործում է AI+ օգնական Նարեն, որը հնարավորություն է տալիս վայրկյանների ընթացքում ստանալ տեղեկություններ միջոցառումների, տոմսերի և պատվերների վերաբերյալ՝ նվազեցնելով սպասման ժամանակը և պարզեցնելով օգտատերերի փորձառությունը։

AI-ի կիրառմանը զուգահեռ Eventhub-ը շարունակում է զարգացնել նաև հարթակի տեխնոլոգիական հնարավորությունները։ Վերջին ամիսներին ներդրվել են Add to Calendar, Share Event, միջոցառումների գնահատման համակարգը, «Ձեզ կարող է հետաքրքրել» առաջարկությունների բաժինը, ինչպես նաև փորձառությունների (կինո, արվեստ, գաստրոնոմիա, արկածներ և այլն) նոր կատեգորիան։

Ընկերությունում վստահ են, որ արհեստական բանականությունը շարունակելու է առանցքային դեր ունենալ հարթակի զարգացման գործում՝ օգնելով ստեղծել ավելի արագ, ճկուն և հարմարավետ ծառայություններ ինչպես միջոցառումների կազմակերպիչների, այնպես էլ այցելուների համար։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88