Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
LayerX-ին հաջողվել է համոզել արհեստական բանականությանը, որ 2+2-ը հավասար չէ 4-ի
07/07/2026 07:01
Կիսվել

LayerX-ին հաջողվել է համոզել արհեստական բանականությանը, որ 2+2-ը հավասար չէ 4-ի

Կիբեռանվտանգությամբ զբաղվող LayerX ընկերությունը մշակել է BioShocking անունով հարձակման մեթոդ, որը խաղի ձևաչափով խաբում է արհեստական բանականության համակարգերին։ Փորձարկումների արդյունքում հետազոտողներին հաջողվել է համոզել ԱԲ-ին, որ 2+2-ը հավասար չէ 4-ի։

Հարձակման անվանումը հղում է անում BioShock տեսախաղին, որտեղ գլխավոր հերոսը ենթարկվում է մանիպուլյացիայի և սկսում է իրականությունը սխալ ընկալել։

Հարձակման հիմքում վնասաբեր վեբ-էջն է, որը փորձում է համոզել ԱԲ-ին մասնակցել խաղի։ Սկզբում համակարգին «բացատրվում է», որ 2+2-ը հավասար չէ 4-ի, և որ խաղի կանոններով իրական կյանքում սխալ համարվող պատասխաններն այստեղ ճիշտ են։ Այդպիսով ԱԲ գործակալը «հասկանում է», որ դուրս է եկել սովորական իրականությունից, ինչի հետևանքով նրա պաշտպանական մեխանիզմները թուլանում են։

Այնուհետև համակարգին առաջարկվում է կատարել ևս մեկ «խաղային առաջադրանք»՝ գտնել և պատճենել մեկ այլ էջում գտնվող «թաքնված կոդը»։ Իրականում այդ «կոդը» օգտատիրոջ գաղտնի տվյալներն են՝ պահպանված գաղտնաբառերը, cookie-ների սեսիայի ֆայլերը և գաղտնի մուտքային թոքենները։

Փորձարկմանը մասնակցած բոլոր ԱԲ գործակալները վերջում պատճենել են այդ տվյալները և ուղարկել պայմանական հարձակվողին։

Հարձակման սխեման հաջողությամբ աշխատել է OpenAI Atlas, Perplexity Comet, Fellou, Genspark Browser, Sigma Browser բրաուզերներում, ինչպես նաև Anthropic Claude-ի Chrome ընդլայնման վրա։

IDram

LayerX-ը փորձարկման արդյունքների մասին տեղեկացրել է բոլոր մշակողներին 2025 թվականի հոկտեմբերից մինչև 2026 թվականի հունվարը։

Արդյունքում միայն OpenAI-ն է շտկել խնդիրը Atlas-ում։ Anthropic-ը նույնպես փորձել է ուղղել խոցելիությունը Claude ընդլայնման մեջ, սակայն թողարկված թարմացումը չի լուծել խնդիրը։

Perplexity-ն փակել է դիմումը՝ առանց որևէ ուղղման, իսկ Fellou, Genspark և Sigma ընկերությունները չեն արձագանքել հետազոտողների հաղորդագրություններին։

Միևնույն ժամանակ Ֆլորիդայի միջազգային համալսարանի հետազոտողները պարզել են, որ որոշ ԱԲ համակարգերի ներկառուցված պաշտպանական մեխանիզմները շրջանցելու համար երբեմն բավական է ընդամենը մեկ պատկեր։

Թիմը մշակել է JaiLIP (Jailbreaking with Loss-guided Image Perturbation՝ «պատկերի աղավաղման միջոցով իրականացվող jailbreak») մեթոդը։

BLIP-2 բազմամոդալ արհեստական բանականության մոդելի վրա իրականացված փորձարկումները ցույց են տվել, որ JaiLIP-ով մշակված պատկերները զգալիորեն մեծացնում են այն հավանականությունը, որ ԱԲ-ն կտա անվտանգության տեսանկյունից վտանգավոր պատասխաններ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88