Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+0.24 WTI - 82.82+0.40
COMEX:  GOLD - 3999.70-0.32 SILVER - 56.35+0.55
COMEX:  PLATINUM - 1617.60+0.32
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.46+0.06 EUR/GBP - 1.141-0.25
FOREX:  EUR/USD - 1.141-0.25 GBP/USD - 1.3434-0.14
STOCKS RUS:  RTSI - 804.77+2.27
STOCKS US: DOW JONES - 51839.26-0.59 NASDAQ - 25508.07-0.05
STOCKS US: S&P 500 - 7443.28-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 66232.19+3.26 TOPIX - 4014.95+2.44
STOCKS CHINA:  HANG SENG - 25132.29-0.04 SSEC - 3864.37+1.79
STOCKS EUR:  FTSE100 - 10524.76-0.71 CAC40 - 8340.11+0.02
STOCKS EUR:  DAX - 24846.69+0.06
21/07/2026  CBA:  USD - 366.68+0.75 GBP - 492.01-0.9
21/07/2026  CBA:  EURO - 418.75+0.38
21/07/2026  CBA:  GOLD - 47198+193 SILVER - 669.74+19.26
Apple-ը շրջանցել է Nvidia-ին և դարձել աշխարհի ամենաթանկ հրապարակային ընկերությունը
21/07/2026 11:03
Կիսվել

Apple-ը շրջանցել է Nvidia-ին և դարձել աշխարհի ամենաթանկ հրապարակային ընկերությունը

Apple-ը շուկայական կապիտալիզացիայով շրջանցել է Nvidia-ին և դարձել աշխարհի ամենաթանկ հրապարակային ընկերությունը։ TradingView ծառայության տվյալներով՝ Apple-ի շուկայական արժեքը հասել է 4.88 տրիլիոն դոլարի, իսկ Nvidia-ինը՝ 4.85 տրիլիոն դոլարի։

Այդ պահին Nvidia-ի բաժնետոմսերն էժանացել էին 3.27%-ով՝ մինչև 200.41 դոլար, մինչդեռ Apple-ի արժեթղթերը նվազել էին ընդամենը 0.28%-ով՝ մինչև 322.33 դոլար։ Արդյունքում աշխարհի ամենաթանկ հինգ հրապարակային ընկերությունների ցանկն ունի հետևյալ տեսքը․

Apple՝ 4.88 տրիլիոն դոլար,
Nvidia՝ 4.85 տրիլիոն դոլար,
Alphabet՝ 4.2 տրիլիոն դոլար,
Microsoft՝ 2.93 տրիլիոն դոլար,
Amazon՝ 2.66 տրիլիոն դոլար։

Apple-ն նախկինում ևս զբաղեցրել էր աշխարհի ամենաթանկ ընկերության դիրքը, սակայն 2025 թվականի մայիսից այդ ցուցակը գլխավորում էր Nvidia-ն, գրում է Bloomberg-ը։

Սակայն կարճ ժամանակ անց Nvidia-ի բաժնետոմսերը շտկվել են, և ընկերությունը կրկին վերադարձրել է առաջատարի դիրքը աշխարհի ամենաթանկ հրապարակային ընկերությունների ցանկում։

IDram

Bloomberg-ի հաշվարկներով՝ Apple-ի բաժնետոմսերը հունիսյան նվազագույն ցուցանիշից աճել են 21%-ով, իսկ տարեսկզբից՝ 23%-ով։ Վերջին ցուցանիշով ընկերությունը դարձել է եկամտաբերության առաջատարը, այսպես կոչված, «Հիասքանչ յոթնյակի» ընկերությունների շարքում։

Գործակալության տվյալներով՝ Apple-ի բաժնետոմսերի վերջին աճը պայմանավորված է տեխնոլոգիական ոլորտի այլ հատվածներից ներդրողների կապիտալի վերաբաշխմամբ։ Ներդրողները մտավախություն ունեն, որ արհեստական բանականության ոլորտի ընկերությունների բաժնետոմսերի աճը կարող է չափազանցված լինել, ուստի իրենց միջոցների մի մասը տեղափոխել են այլ տեխնոլոգիական ընկերություններ։

Բացի այդ, Apple-ը վերջերս Չինաստանի իշխանություններից թույլտվություն է ստացել երկրում գործարկել Apple Intelligence հարթակը, ինչը, ինչպես ակնկալվում է, կնպաստի ընկերության հետագա աճին։

Միաժամանակ Nvidia-ի բաժնետոմսերը նվազել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ չինական Moonshot ստարտափի նոր արհեստական բանականության մոդելը կարող է մրցակցել OpenAI-ի և Anthropic-ի առաջատար լուծումների հետ, որոնք օգտագործում են Nvidia-ի չիպերը։ Չինական մոդելների հնարավոր աճող պահանջարկը ուժեղացրել է մտահոգությունները, որ արհեստական բանականության ենթակառուցվածքներում կատարվող լայնածավալ ներդրումները մոտենում են իրենց գագաթնակետին։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
47198
+193
Արծաթ
669.74
+19.26