Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Wendy’s-ը կորպորատիվ ուղևորությունների համար ընտրել է Yandex Go-ն
21/07/2026 11:28
Կիսվել

Wendy’s-ը կորպորատիվ ուղևորությունների համար ընտրել է Yandex Go-ն

Վերջին տարիներին Հայաստանում աճում է բիզնեսների հետաքրքրությունը Yandex Go-ի կորպորատիվ ուղևորությունների ծառայության նկատմամբ։ Այս լուծումից արդեն օգտվում են տարբեր ոլորտների շուրջ 1000 ընկերություններ՝ ռեստորանային բիզնեսից և ֆինանսաբանկային համակարգից մինչև ՏՏ և մանրածախ առևտուր։

Ծառայության գործընկերներից է նաև Հայաստանում այս տարի գործունեությունը մեկնարկած արագ սննդի միջազգային ցանց Wendy’s-ը։ Ընկերությունը կորպորատիվ ուղևորությունները ներառել է աշխատակիցների համար նախատեսված արտոնությունների փաթեթում՝ հեշտացնելով նրանց ամենօրյա տուն-աշխատավայր տեղաշարժը։

Yandex Go-ի կորպորատիվ ուղևորությունների ծառայության առավելությունների շարքում Wendy’s–ում նշում են երթերի ամբողջական կառավարման գործիքների հասանելիությունը։ Բիզնեսի անձնական առցանց կաբինետում հնարավոր է սահմանել ուղևորությունների պայմանները՝ ըստ աշխատակիցներին հատկացվող գումարի սահմանաչափերի, սակագների, ուղղությունների և այլ պարամետրերի։

Համակարգը ձևավորում է մանրամասն հաշվետվություններ, որոնք հեշտացնում են ծախսերի վերահսկողությունն ու հաշվապահական գործընթացները։ Յուրաքանչյուր ուղևորության ՀԴՄ կտրոնն էլ անմիջապես հասանելի է taxservice.am հարթակում։

«Մեր աշխատակիցներին տրամադրելով այս արտոնությունը՝ մենք ցանկանում էինք ստեղծել առօրյայում իրական արժեք ունեցող հարմարավետություն։ Միաժամանակ, որպես գործատու, մասնաճյուղերի ցանցի ընդլայնմանը զուգահեռ` մեզ համար կարևոր էր ունենալ մեկ կենտրոնացված համակարգ, որի միջոցով կարող ենք հեշտությամբ կառավարել բոլոր կորպորատիվ ուղևորությունները։ Սա զգալիորեն պարզեցնում է թե՛ ՄՌԿ-ի, թե՛ հաշվապահության աշխատանքը», — նշում է Հայաստանում Wendy’s-ի գործադիր տնօրեն Տարոն Իսախանյանը։

Կորպորատիվ հաճախորդներին հասանելի է նաև Yandex Go-ի առանձին աջակցության ծառայությունը, որն ապահովում է արագ արձագանք և աջակցություն առցանց կաբինետի օգտագործման և կորպորատիվ ուղևորությունների հետ կապված հարցերի դեպքում։

«Yandex Go-ն բիզնեսի համար» ծառայությանը կարելի է միանալ առցանց՝ լրացնելով հայտը կայքում։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21