Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
AMD-ն գործարկում է Helios արհեստական բանականության համակարգը՝ Nvidia-ի հետ մրցակցելու համար
22/07/2026 11:33
Կիսվել

AMD-ն գործարկում է Helios արհեստական բանականության համակարգը՝ Nvidia-ի հետ մրցակցելու համար

Ամերիկյան միկրոչիպեր արտադրող AMD ընկերությունը պատրաստվում է սկսել արհեստական բանականության համար նախատեսված իր առաջին ռեքային համակարգի՝ Helios-ի մատակարարումները: Այս մասին հայտնում է CNBC-ն։ Նոր մշակումը նախատեսված է Nvidia-ի լուծումների հետ մրցակցելու համար, իսկ սարքավորումների առաջին գնորդների թվում արդեն ընդգրկվել է Microsoft կորպորացիան, որը նախատեսում է համակարգն օգտագործել իր տվյալների մշակման կենտրոններում։

Helios-ի մատակարարումները մինչև ընթացիկ տարվա վերջ կսկսվեն մի շարք խոշոր տեխնոլոգիական ընկերությունների, այդ թվում՝ Meta-ի, OpenAI-ի և Oracle-ի համար։ Futurum Group-ի փորձագետների գնահատմամբ՝ մեկ Helios համակարգի արժեքը կկազմի 5-5.5 մլն դոլար, մինչդեռ Nvidia-ի համանման Vera Rubin սարքավորումների արժեքը գնահատվում է 3.5-4 մլն դոլար։

IDram

2026 թվականի առաջին եռամսյակում AMD-ի տվյալների մշակման կենտրոններից ստացված եկամուտներն աճել են 57%-ով, իսկ ընկերությունում ակնկալում են, որ 2027 թվականից սկսած արհեստական բանականության լուծումներից ստացվող եկամուտները կչափվեն տասնյակ միլիարդավոր դոլարներով։ Microsoft-ի ներկայացուցիչները նշել են, որ Helios-ի ներդրումը կընդլայնի Azure-ի ենթակառուցվածքը և կապահովի նոր արհեստական բանականության հավելվածների գործարկման համար անհրաժեշտ արտադրողականությունը։

Helios-ի մշակումը հնարավոր է դարձել AMD-ի կողմից վերջին մի քանի տարիներին իրականացված մի շարք խոշոր ձեռքբերումների շնորհիվ։ 2022 թվականին ընկերությունը գրեթե 50 մլրդ դոլարով ձեռք է բերել ծրագրավորվող չիպեր արտադրող Xilinx ընկերությունը, իսկ 2025 թվականին՝ 5 մլրդ դոլարով սերվերներ մշակող ZT Systems ընկերությունը։

Ներկայում Nvidia-ն վերահսկում է տվյալների մշակման կենտրոնների համար նախատեսված գրաֆիկական պրոցեսորների շուկայի ավելի քան 95%-ը, մինչդեռ AMD-ի մասնաբաժինը կազմում է մոտ 4.5%։ Սակայն փորձագետները ենթադրում են, որ նոր համակարգի հաջող գործարկման դեպքում ընկերությունը կարող է զբաղեցնել այս շուկայի մինչև 25%-ը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37