Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 393.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.82+1.01 WTI - 83.46+0.69
COMEX:  GOLD - 3547.90-5.06 SILVER - 41.77-7.18
COMEX:  PLATINUM - 1300.60-4.42
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.12-0.24 EUR/GBP - 1.0975+0.19
FOREX:  EUR/USD - 1.0975+0.19 GBP/USD - 1.3099-0.19
STOCKS RUS:  RTSI - 927.51-1.91
STOCKS US: DOW JONES - 49097.06-2.19 NASDAQ - 23879.20-2.25
STOCKS US: S&P 500 - 7175.83-2.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10452.68-0.93 CAC40 - 8080.74-0.81
STOCKS EUR:  DAX - 25463.81-1.06
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Nvidia ներկայացրել է նոր Vera պրոցեսորը՝ արհեստական բանականության շուկայում Intel-ի և AMD-ի հետ մրցակցելու համար
22/07/2026 17:46
Կիսվել

Nvidia ներկայացրել է նոր Vera պրոցեսորը՝ արհեստական բանականության շուկայում Intel-ի և AMD-ի հետ մրցակցելու համար

Nvidia-ն բացահայտել է տվյալների կենտրոնների համար նախատեսված իր նոր կենտրոնական պրոցեսորի՝ Vera-ի մանրամասն բնութագրերը՝ մարտահրավեր նետելով շուկայի ավանդական առաջատարներին՝ Intel-ին և AMD-ին: Այս մասին հայտնում է CNBC-ն։ Չիպերի մատակարարումները սկսվել են դեռևս հունիսին, իսկ առաջին ստացողներն են դարձել այնպիսի տեխնոլոգիական հսկաներ, ինչպիսիք են OpenAI-ն, Anthropic-ը և SpaceX-ը։

Նոր պրոցեսորը հատուկ մշակվել է ինքնավար արհեստական բանականության համակարգերի աշխատանքի ընթացքում առաջացող «նեղ տեղերը» վերացնելու համար և x86 ճարտարապետության համեմատ ապահովում է 50%-ով ավելի բարձր արտադրողականություն։ Ի տարբերություն մրցակիցների, որոնք շեշտը դնում են միջուկների քանակի վրա, Nvidia-ն կենտրոնացել է մեկ միջուկի արագության, հիշողության բարձր թողունակության և ուշացումների նվազեցման վրա։

IDram

Ընկերությունը սերվերային պրոցեսորների շուկայի հնարավոր ծավալը գնահատում է 200 մլրդ դոլար, մինչդեռ Bernstein-ի փորձագետներն ավելի վաղ կանխատեսել էին, որ մինչև 2025 թվականը այն կկազմի 37 մլրդ դոլար։ Wolfe Research-ի գնահատմամբ՝ մեկ Vera պրոցեսորի միջին արժեքը կկազմի մոտ 5000 դոլար, իսկ ընթացիկ տարում մատակարարումների ծավալը կարող է հասնել 1.3 մլն միավորի։

Մինչև արհեստական բանականության բումը կենտրոնական պրոցեսորները սերվերների ամենաթանկ բաղադրիչն էին, սակայն ChatGPT-ի թողարկումը ուշադրությունը տեղափոխեց գրաֆիկական արագացուցիչների վրա։ Ինքնավար արհեստական բանականության գործակալների զարգացումը կրկին մեծացրեց հետաքրքրությունը դասական պրոցեսորների նկատմամբ, ինչը արտացոլվեց նաև ֆոնդային շուկայում։

2026 թվականի սկզբից Intel-ի և AMD-ի բաժնետոմսերն աճել են համապատասխանաբար 149%-ով և 128%-ով՝ զգալիորեն գերազանցելով Nvidia-ի բաժնետոմսերի 8%-անոց աճը։ Ներկայում Intel-ը վերահսկում է սերվերային պրոցեսորների շուկայի 66.8%-ը, իսկ AMD-ի մասնաբաժինը կազմում է մոտ 33%։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72