Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 413.00-0.50 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 96.11+4.24 WTI - 88.34+3.52
COMEX:  GOLD - 4120.00+0.56 SILVER - 60.02+2.01
COMEX:  PLATINUM - 1663.50-0.61
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.04-0.04 EUR/GBP - 1.1427+0.20
FOREX:  EUR/USD - 1.1427+0.20 GBP/USD - 1.3388+0.04
STOCKS RUS:  RTSI - 857.49+2.86
STOCKS US: DOW JONES - 52218.58-0.01 NASDAQ - 25690.90-0.57
STOCKS US: S&P 500 - 7498.96-0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10716.97+1.24 CAC40 - 8437.89+0.89
STOCKS EUR:  DAX - 25155.41+0.58
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
Apple-ը Klarna-ի հետ կգործարկի Apple Upgrade սարքերի վարձակալության ծրագիրը
23/07/2026 11:14
Կիսվել

Apple-ը Klarna-ի հետ կգործարկի Apple Upgrade սարքերի վարձակալության ծրագիրը

Apple-ը նախատեսում է հուլիսի 28-ին գործարկել Apple Upgrade սարքերի վարձակալության ծրագիրը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ ծրագիրը կտարածվի iPhone-ի, Mac-ի, iPad-ի և Apple Watch-ի մոդելների մեծ մասի վրա։ Ծրագրում ներառված չեն լինի Apple Watch SE-ն, բազային iPad-ները, iPhone 16-ը և MacBook Neo-ն։

Ծրագրի ֆինանսական գործընկերը կլինի շվեդական Klarna ֆինթեք ընկերությունը:

Apple Upgrade-ը կգործի բաժանորդագրության սկզբունքով։ Օգտատերերը կկարողանան ժամկետից շուտ ամբողջությամբ վճարել սարքի համար և պահել այն, պայմանագրի ժամկետի ավարտին այն թողնել իրենց մոտ կամ ժամկետից շուտ անցնել նոր մոդելի։ Որոշ դեպքերում այս գործողությունների համար նախատեսված կլինի լրացուցիչ միջնորդավճար։ Պայմանագրի ժամկետի ավարտին հնարավոր կլինի նաև վերադարձնել սարքը։

iPhone-ի և Apple Watch-ի վարձակալության ժամկետը կկազմի երկու տարի, իսկ Mac-ի և iPad-ի դեպքում՝ երեք տարի։

Սկզբնական փուլում ծրագիրը կգործի առնվազն ԱՄՆ-ում և հասանելի կլինի ինչպես սովորական մանրածախ վաճառքի կետերում, այնպես էլ առցանց։ Օգտատերերը նախապես պետք է անցնեն վարկունակության պարզեցված ստուգում։

Ի տարբերություն գործող iPhone Upgrade Program-ի՝ նոր ծրագիրը չի ներառի AppleCare ծառայությունը։ Այն նաև չի նախատեսի հատուկ սակագներ բիզնեսների և ուսումնական հաստատությունների համար։

Apple-ը նախատեսում է դադարեցնել iPhone Upgrade Program-ի, ինչպես նաև սմարթֆոնների ապառիկ գնման և վարկավորման ստանդարտ ծրագրերի շրջանակում նոր մասնակիցների ընդունումը՝ Apple Upgrade-ը ներկայացնելով որպես ավելի շահավետ տարբերակ։

Ընկերությունն արդեն նախկինում դիտարկել էր սեփական սարքերի բաժանորդագրության ծրագիր գործարկելու հնարավորությունը, սակայն 2024 թվականին հրաժարվել էր այդ մտքից։ Klarna-ի հետ համագործակցությունը Apple-ին հնարավորություն կտա գործարկել նման մեխանիզմ՝ միաժամանակ չստանձնելով դրա ֆինանսական պատասխանատվությունը։

Մի քանի շաբաթ առաջ Apple-ը զգալիորեն բարձրացրել էր իր սարքերի գները՝ հիշողության չիպերի պակասի պատճառով։

22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91