Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Nvidia-ն սկսել է ապահովագրել ԱԲ հաշվարկային հզորություններ վարձակալող մատակարարների վարկերը
23/07/2026 18:00
Կիսվել

Nvidia-ն սկսել է ապահովագրել ԱԲ հաշվարկային հզորություններ վարձակալող մատակարարների վարկերը

Nvidia-ն նոր ֆինանսական մոդել է գործարկել՝ խթանելու իր GPU-ների վաճառքը մրցակցության աճի պայմաններում։ Ընկերությունն այժմ ապահովագրում է AI հաշվարկային հզորություններ տրամադրող մասնագիտացված neo-cloud մատակարարների վարկերը։

Այս տարվա սկզբին Fireworks AI-ը ցանկանում էր հարյուրավոր միլիոնավոր դոլարների AI հաշվարկային հզորություններ վարձակալել GMI Cloud-ից։ Սակայն վերջինս նախ պետք է ձեռք բերեր Nvidia-ի GPU համակարգեր, իսկ բանկերը հրաժարվում էին ֆինանսավորում տրամադրել, քանի որ Fireworks AI-ն ներդրումային վարկանիշ չուներ։

Խնդրի լուծման համար Nvidia-ն առաջարկել է նոր սխեմա, որի համաձայն ընկերությունը ստանձնում է վճարումների դադարեցման ռիսկը, իսկ դրա դիմաց ստանում է GMI Cloud-ի եկամուտների մի մասը։ Այս մոդելի շրջանակում GMI Cloud-ը 500 միլիոն դոլար է ներդնում AI ենթակառուցվածքների ընդլայնման համար։

IDram

Համաձայնագիրը հեշտացնում է neo-cloud ընկերությունների համար վարկերի ներգրավումը և միաժամանակ մեծացնում Nvidia-ի GPU-ների վաճառքը։ Այս ամսին Fireworks AI-ը ներգրավել է 1.5 միլիարդ դոլար՝ հասնելով 17.5 միլիարդ դոլարի գնահատման, սակայն բանկերը դեռ զգուշավոր են AI ստարտափների ֆինանսավորման հարցում։

Նոր մոդելին արդեն միացել են նաև Firmus-ը և Sharon AI-ը։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ այս ռազմավարությունը Nvidia-ին թույլ է տալիս ընդլայնել հաճախորդների շրջանակը խոշոր ամպային մատակարարներից դուրս, թեև որոշ փորձագետներ զգուշացնում են հնարավոր ռիսկերի մասին, եթե ֆինանսավորումը չապահովվի իրական պահանջարկով։

Ավելի վաղ Nvidia-ն ներկայացրել էր DGX Cloud Lepton հարթակը, որը միավորում է տարբեր ամպային մատակարարների GPU հաշվարկային հզորությունները՝ հեշտացնելով AI մոդելների ուսուցման և ներդրման համար անհրաժեշտ ռեսուրսների հասանելիությունը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45