Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Ներկայացվել է նոր Bugatti Destrier հիպերքարը, որը ստեղծվել է բացառապես մրցուղու համար
07/08/2026 17:53
Կիսվել

Ներկայացվել է նոր Bugatti Destrier հիպերքարը, որը ստեղծվել է բացառապես մրցուղու համար

Bugatti-ն ներկայացրել է նոր Destrier հիպերքարը, որը մի քանի տարի առաջ թողարկված Bolide մոդելի ավելի պարզեցված տարբերակն է։ Նորույթը նախատիպից տարբերվում է ավելի հարթ թափքի ձևավորմամբ և պակաս արտահայտված աերոդինամիկ տարրերով։

Հիպերքարը զրկվել է X-աձև լուսարձակներից, որոնց փոխարեն տեղադրվել են օվալաձև լուսարձակներ։ Ձիու պայտի տեսքով ավանդական ճաղավանդակը պահպանվել է, սակայն դարձել է ավելի մեծ և ստացել քրոմապատ եզրագիծ։ Առջևի բամպերը և հետևի անիվների կամարները համալրվել են ավելի պարզ օդամուտքերով։

Միևնույն ժամանակ, ինժեներները նոր մոդելը համալրել են 20-դյույմանոց առջևի և 21-դյույմանոց հետևի անիվներով, մինչդեռ Bolide-ը օգտագործում է 18-դյույմանոց անիվներ։

Ռեգո Ինշուրանս

Հետևի հատվածում Bugatti Destrier-ը ստացել է բարակ գծերի տեսքով լուսարձակներ։ Նոր հիպերքարը զրկվել է հսկայական հետնաթևից, որի փոխարեն տեղադրվել է ավելի կոմպակտ տարբերակ։ Սակայն մեծ չափերի դիֆուզորը պահպանվել է, և դրա միջով անցնում են նույն չորս արտանետման խողովակները։

Սրահի ձևավորման առումով Destrier-ի և Bolide-ի տարբերությունները հիմնականում սահմանափակվում են օգտագործված նյութերով։ Հիպերքարը պահպանել է կենտրոնական վահանակի մետաղական բլոկը՝ ֆիզիկական կառավարման կոճակներով։ Առանց փոփոխությունների մնացել են նստատեղերը, ղեկը և գործիքային վահանակը։

Bugatti Destrier-ում ավելացվել են մետաղական հարդարման տարրեր:

Շարժիչային հատվածում տեղադրված է 8-լիտրանոց W16 շարժիչ՝ չորս տուրբիններով։ Նրա առավելագույն հզորությունը հասնում է 1578 ձիաուժի։ Շարժիչը համակցվում է 7-աստիճան ավտոմատ փոխանցման տուփի և լիաքարշակ համակարգի հետ։

Bugatti-ն դեռևս չի հրապարակել Destrier մոդելի գինը և արտադրության նախատեսվող ծավալները։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37