Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+2.08 TOPIX - 4100.61+0.63
STOCKS CHINA:  HANG SENG - 25937.49+1.05 SSEC - 3966.59+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
10/08/2026  CBA:  USD - 365.88-0.29 GBP - 494.01+1.91
10/08/2026  CBA:  EURO - 422.81+0.69
10/08/2026  CBA:  GOLD - 51000+756 SILVER - 756.62+29.84
Արգենտինայում ՏՏ ոլորտի միլիարդատերերի համար «ապոկալիպսիսի ապաստարան» է ստեղծվում
11/08/2026 11:17
Կիսվել

Արգենտինայում ՏՏ ոլորտի միլիարդատերերի համար «ապոկալիպսիսի ապաստարան» է ստեղծվում

Տեխնոլոգիական ձեռնարկատերերի մի խումբ Արգենտինայում ստեղծում է ինքնավար ռանչո, որը նախատեսվում է օգտագործել որպես ապաստարան միջուկային պատերազմի, կլիմայական աղետի կամ տնտեսական փլուզման դեպքում։ Ինչպես գրում է Financial Times-ը, նախագծում ներդրվել է գրեթե 10 միլիարդ դոլար։

«Ուամանի» (Wamani) ռանչոն գտնվում է Մենդոսա նահանգում՝ Անդերի ստորոտին, մոտակա բնակավայրից մոտ մեկ ժամվա հեռավորության վրա։ Տարածքը զբաղեցնում է 32 հազար հեկտար։ Վերջին երկու տարվա ընթացքում տարածքում կառուցվել են հավաքվող տներ, գեոդեզիական գմբեթներ և թռիչքուղի։ Նախագիծն իրականացնում է արգենտինա-իսպանացի ՏՏ ձեռնարկատեր Մարտին Վարսավսկին։ FT-ն, հղում անելով Forbes-ի տվյալներին, նշում է, որ Վարսավսկին մոտ 700 միլիոն դոլար է վաստակել հեռահաղորդակցության, ինտերնետի, վերականգնվող էներգետիկայի, կենսատեխնոլոգիաների և վերարտադրողական բժշկության ոլորտներում գործող ընկերություններից։

2023 թվականի դեկտեմբերին Վարսավսկին ռանչոն ձեռք է բերել հինգ արգենտինացի և ամերիկացի գործարարների հետ համատեղ։ Գործընկերների թվում են Kind բատոնչիկների արտադրող ընկերության հիմնադիր, միլիարդատեր Դենիել Լյուբեցկին և տեխնոլոգիական ձեռնարկատեր Ալեկ Օքսենֆորդը, որն այժմ զբաղեցնում է Արգենտինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։ Վարսավսկին տնօրինում է նախագծի բաժնեմասի կեսը, իսկ մնացած 50%-ը բաշխված է նրա գործընկերների միջև։

Սեփականատերերը մտադիր են «Ուամանի»-ն հնարավորինս անկախ դարձնել արտաքին աշխարհից։ Տները կհագեցվեն արևային վահանակներով, իսկ տարածքում նախատեսվում է անասնապահությամբ զբաղվել։ Ձեռնարկատերերը նաև ուսումնասիրում են լրացուցիչ հողատարածք ձեռք բերելու հնարավորությունը՝ գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելու համար։ Բացի այդ, նրանք քննարկում են մեծ լեզվային մոդելները նախապես արևային մարտկոցներով սնվող համակարգիչների վրա տեղադրելու տարբերակը։ Ինչպես նշել է Վարսավսկին, գլոբալ սերվերների աշխատանքի դադարեցման դեպքում դա հնարավորություն կտա ստեղծել սեփական «սահմանափակ ինտերնետը»։

Վարսավսկին Արգենտինան համարում է խոշոր միջազգային հակամարտության դեպքում ամենաանվտանգ վայրերից մեկը։ Նա դա կապում է երկրի՝ խոշորագույն միջուկային տերություններից հեռու գտնվելու, ինչպես նաև սննդամթերքի և էներգետիկ ռեսուրսների պաշարների հետ։ Ձեռնարկատիրոջ կարծիքով՝ Արգենտինան և Հարավային Ամերիկայի հարավում գտնվող այլ երկրներ կկարողանան պահպանել գործող հասարակական համակարգը նույնիսկ միջուկային պատերազմի պայմաններում։

Տեխնոլոգիական ոլորտի այլ խոշոր ձեռնարկատերեր նույնպես հետաքրքրված են Արգենտինայով։ FT-ի հաղորդմամբ՝ միլիարդատեր և PayPal-ի համահիմնադիր Փիթեր Թիլը ապրիլին Բուենոս Այրեսում առանձնատուն է ձեռք բերել և ընտանիքի հետ երկու ամսով տեղափոխվել այնտեղ։ Իր հերթին, նախագահ Խավիեր Միլեյի վարչակազմը մշակում է ներդրումների դիմաց Արգենտինայի քաղաքացիություն տրամադրելու ծրագիր։ Կառավարության խորհրդականները FT-ին հայտնել են, որ օտարերկրյա ներդրողների համար ծրագրի առավելություններից մեկը կարող է լինել երկրի հեռավորությունը միջազգային լարվածության հիմնական օջախներից։

10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
51000
+756
Արծաթ
756.62
+29.84