Բեյոնսեն գնել է LVMH-ի բաժնեմասը SirDavis վիսկի արտադրող ընկերությունում
Ամերիկացի փոփ աստղ Բեյոնսեն ամբողջական վերահսկողություն է ստացել SirDavis վիսկիի ապրանքանիշի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ինչպես գրում է լրատվական գործակալությունը, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ֆրանսիական LVMH շքեղության ոլորտի ընկերությունների խումբը վաճառել է իր բաժնեմասը Բեյոնսեին։ LVMH-ն համապատասխան հայտարարություն է տարածել՝ հաստատելով ավելի վաղ մասնագիտացված ոլորտային հրատարակություններում հայտնված տեղեկությունները։
LVMH-ն հրաժարվել է բացահայտել գործարքի լրացուցիչ մանրամասները։
Reuters-ը հիշեցնում է, որ LVMH-ն և Բեյոնսեն SirDavis վիսկիի արտադրության համատեղ նախագիծը սկսել էին 2024 թվականին՝ նորաձևության ոլորտի ընկերությունների և հայտնի մարդկանց միջև նմանատիպ համագործակցությունների աճող միտման ֆոնին։
Այդպիսի համագործակցության օրինակներից է LVMH-ի՝ Բեյոնսեի ամուսնու՝ Jay-Z-ի հետ Armand de Brignac շամպայնի արտադրության շուրջ կնքած գործարքը:
