Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Հնդկաստանը կարող է շուկա վերադարձնել աշխարհի ամենաէժան ավտոմեքենան
12/08/2026 11:14
Կիսվել

Հնդկաստանը կարող է շուկա վերադարձնել աշխարհի ամենաէժան ավտոմեքենան

Հնդկական Tata ընկերության թոփ-մենեջերն ակնարկել է Nano մոդելի վերադարձի մասին, որը տարիներ շարունակ համարվում էր աշխարհի ամենաէժան ավտոմեքենան։

Ընդ որում՝ ավտոմեքենան, հնարավոր է, վերածնվի էլեկտրամեքենայի տեսքով։ Tata-ի մյուս ներկայացուցիչներն այս տեղեկությունը չեն մեկնաբանել։ Ավելին, հնդկական ընկերությունը նախկինում չէր հայտարարել նոր Nano-ի մշակման մեկնարկի մասին։

Չնայած դրան՝ նման էլեկտրամեքենան կարող է հայտնվել վաճառքում։ Tata-ն շարունակում է մնալ Հնդկաստանի շուկայի առաջատարը՝ զգալիորեն առաջ անցնելով իր հիմնական մրցակից Mahindra-ից։ Ընդ որում՝ հենց էլեկտրամեքենաների հատվածում է երկու ընկերությունների միջև տարբերությունն առավել նկատելի։ Սակայն Հնդկաստանի շուկայում այսօր չկան իսկապես մատչելի էլեկտրամեքենաներ, ինչպիսին Geely EX2-ն է, որի արժեքը Չինաստանում կազմում է մոտ 8500 դոլար։

Ռեգո Ինշուրանս

Հիշեցնենք՝ 2009 թվականին Tata-ն Հնդկաստանի շուկայում ներկայացրեց Nano մոդելը, որը դարձավ աշխարհի ամենաէժան ավտոմեքենան։ Դրա համար պահանջվում էր մոտ 2000 դոլար։ Հետագայում գինը բարձրացավ մինչև 3500 դոլար, սակայն Nano-ն դեռևս շարունակում էր մնալ աշխարհի ամենաէժան մեքենան։ Մի քանի տարի անց Tata-ն ստիպված եղավ դադարեցնել այս մոդելի արտադրությունը՝ վաճառքի ցածր ծավալների պատճառով։

Միևնույն ժամանակ, ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ստեղծել կոմպակտ և մատչելի էլեկտրամեքենաներ։ Ավելին, Tata-ն արդեն ունի նման ավտոմեքենաների արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիական մշակումները։ Ուստի Nano-ի շուկա վերադարձի հավանականությունը բացառել չի կարելի։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01