Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.50+0.50 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 87.14-1.49 WTI - 81.36-1.55
COMEX:  GOLD - 4315.00-2.17 SILVER - 64.87-1.05
COMEX:  PLATINUM - 1716.10-2.14
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.32-0.08 EUR/GBP - 1.1536+0.12
FOREX:  EUR/USD - 1.1536+0.12 GBP/USD - 1.3492+0.02
STOCKS RUS:  RTSI - 839.05-3.95
STOCKS US: DOW JONES - 53839.99+0.13 NASDAQ - 26803.03+0.81
STOCKS US: S&P 500 - 7798.99+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 68308.59+1.16 TOPIX - 4176.04+0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 25396.51-0.17 SSEC - 3926.96-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10772.67-0.56 CAC40 - 8650.56-0.28
STOCKS EUR:  DAX - 26299.74-0.12
13/08/2026  CBA:  USD - 365.86-0.05 GBP - 493.55-0.98
13/08/2026  CBA:  EURO - 422.06+0.02
13/08/2026  CBA:  GOLD - 52069+502 SILVER - 779.28+12.43
Nvidia-ի 500 մլրդ դոլար ֆինանսավորման ծրագրի ֆոնին աճում են ԱԲ ոլորտի պարտքային ռիսկերը
14/08/2026 14:10
Կիսվել

Nvidia-ի 500 մլրդ դոլար ֆինանսավորման ծրագրի ֆոնին աճում են ԱԲ ոլորտի պարտքային ռիսկերը

Արհեստական բանականության (ԱԲ) ենթակառուցվածքների ֆինանսավորումը գնալով դառնում է ավելի բարդ և բարձր վարկային բեռով՝ Nvidia-ի՝ երրորդ կողմերից 500 մլրդ դոլար կապիտալ ներգրավելու ծրագրի ֆոնին, հայտնում է CNBC-ն։ Տեխնոլոգիական հսկաները տվյալների մշակման կենտրոնների ֆինանսավորման համար ակտիվորեն օգտագործում են համատեղ ձեռնարկություններն ու լիզինգային սխեմաները, ինչը շուկայի մասնակիցների շրջանում մտահոգություններ է առաջացնում իրական պարտքային բեռի ծավալների վերաբերյալ։

Goldman Sachs-ի գնահատմամբ՝ հիպերսքեյլերների ընդհանուր լիզինգային պարտավորությունները հասնում են 1.5 տրլն դոլարի, որոնցից շուրջ 1 տրլն դոլարը դեռևս արտացոլված չէ ֆինանսական հաշվետվություններում։ PIMCO-ի ռազմավար Լոտֆի Կարուին ներկայիս կապիտալ ծախսերը համեմատել է 19-րդ դարի երկաթուղային շինարարության հետ՝ ընդգծելով, որ այդ ներդրումների եկամտաբերությունը շարունակում է մնալ «խիստ անորոշ»։ JPMorgan-ի ղեկավար Ջեյմի Դայմոնը նույնպես զգուշացրել է, որ մարժինային պարտքի բարձր մակարդակը մեծացնում է ֆոնդային շուկաների տատանողականության ռիսկը։

Չափազանց բարձր ֆինանսական լծակի վտանգը վերջերս ցույց տվեց Situational Awareness հեջ-ֆոնդի փլուզումը։ Տեխնոլոգիական ակտիվների զանգվածային վաճառքի հետևանքով առաջացած մարժին-քոլերի պատճառով հիմնադրամի կապիտալը 45 մլրդ դոլարից նվազեց մինչև 10 մլրդ դոլար, որից հետո նրա հրապարակային դիրքերը զեղչով ձեռք բերեց Citadel ընկերությունը։

Ninety One ներդրումային ինստիտուտի տնօրեն Սահիլ Մախտանին նշել է, որ ԱՄՆ տեխնոլոգիական հատվածում կապիտալի պատմականորեն բարձր կենտրոնացումն ինքնին գործում է որպես ֆինանսական լծակ՝ առաջատար ընկերությունների բաժնետոմսերի անկման դեպքում բազմապատկելով շուկայական տատանումները։

13/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.86
-0.05
Եվրո (EUR)
422.06
+0.02
Ռուբլի (RUR)
4.3638
-0.0506
Լարի (GEL)
139.8
+0.09
52069
+502
Արծաթ
779.28
+12.43