Բիզնես

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Ալպերում սկսել են բունկերներ կառուցել աշխարհի ամենահարուստ մարդկանց համար
21/08/2026 19:24
Կիսվել

Ալպերում սկսել են բունկերներ կառուցել աշխարհի ամենահարուստ մարդկանց համար

Շվեյցարական Ալպերում սկսել են աղետների դեպքում աշխարհի ամենահարուստ մարդկանց արժեքավոր իրերը պահելու համար նախատեսված բունկերների կառուցումը։ Ինչպես հաղորդում է BILD-ը, նախագծի հետևում կանգնած է Brünig Mega Safe AG ընկերությունը։ Ստորգետնյա պահեստարանները կգտնվեն Բրյունիգ լեռնազանգվածում՝ ավելի քան 100 մետր խորության վրա։

Շինարարությունը սկսվել է 2026 թվականի հունվարին։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ բարձր անվտանգության գոտում կոպիտ շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ հունվարին կսկսվի պահեստային տարածքների համար նախատեսված պորտալի կառուցումը։ Առաջին պահեստարանները կարող են պատրաստ լինել 2028 թվականին։

Մեկ պահեստարանի 99 տարի ժամկետով վարձակալության արժեքը հասնում է 1 մլն եվրոյի։ Առաջին պայմանագրերն արդեն կնքվել են։ Անվտանգության մակարդակը խոստանում են համեմատելի դարձնել Շվեյցարիայի ազգային բանկի պահոցների անվտանգության հետ։ Բունկերներում կարելի է պահել գրեթե ամեն ինչ` ներառյալ ավտոմեքենաներ` բացառությամբ թմրամիջոցների և պայթուցիկ նյութերի։

Պահեստարանների հասանելիությունն իրականացվելու է վերահսկողության մի քանի մակարդակների միջոցով։ Տասնամյակների համար պահեստավորման իրավունք ձեռք բերած անձինք կգրանցվեն հողային գրանցամատյանում, ինչը իրավական առումով նման պահեստարանները մոտեցնում է անշարժ գույքի կարգավիճակին։

Շվեյցարիայի տարածքում բազմաթիվ լեռնազանգվածներ բաժանված են համայնքներին, կորպորացիաներին և մասնավոր անձանց պատկանող հատվածներին։ Նախկինում նախկին ռազմական թունելներն օգտագործվել են որպես պանրի հասունացման պահեստներ, սնկաբուծարաններ, հրաձգարաններ, տվյալների կենտրոններ և պահեստներ։

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6