Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 421.00+0.50 EUR SELL - 426.00-1.00
OIL:  BRENT - 86.25-6.76 WTI - 80.30-6.04
COMEX:  GOLD - 4638.10-0.06 SILVER - 69.31+1.75
COMEX:  PLATINUM - 1876.10+0.63
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.93-0.26 EUR/GBP - 1.1663+0.03
FOREX:  EUR/USD - 1.1663+0.03 GBP/USD - 1.3637+0.07
STOCKS RUS:  RTSI - 789.63+0.80
STOCKS US: DOW JONES - 53577.40+0.30 NASDAQ - 26151.30+0.66
STOCKS US: S&P 500 - 7677.28+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 65856.43+0.50 TOPIX - 4093.67+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25511.10-0.02 SSEC - 3889.44+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10886.16+0.29 CAC40 - 8439.20-0.16
STOCKS EUR:  DAX - 26266.14+0.61
25/08/2026  CBA:  USD - 364.6-0.78 GBP - 497.06-0.81
25/08/2026  CBA:  EURO - 425.2-1.02
25/08/2026  CBA:  GOLD - 54669+842 SILVER - 805.55-11
Nissan-ը նոր ավտոմեքենաներ կարտադրի «ընտանիքներով»
26/08/2026 12:12
Կիսվել

Nissan-ը նոր ավտոմեքենաներ կարտադրի «ընտանիքներով»

Nissan ընկերությունը ներկայացրել է զարգացման նոր՝ «ընտանեկան ռազմավարությունը»։ Ճապոնական ավտոարտադրողն այսուհետ միաժամանակ կմշակի 4-5 նոր ավտոմեքենա՝ մեկ միասնական հարթակի հիման վրա։ Nissan-ի ղեկավարության կարծիքով՝ այս մոտեցումը թույլ կտա մեքենաների մշակման ժամանակը կրճատել 40%-ով։ Մասնավորապես, ընկերությունն այժմ սկզբունքորեն նոր մոդելների մշակման համար նախատեսում է 37 ամիս։

Ավելի վաղ այդ գործընթացը Nissan-ի մոտ տևում էր մոտ 50 ամիս։ Սակայն չինական ավտոարտադրողները ճապոնական ընկերությանը ստիպում են փոխել մեքենաների մշակման մոտեցումը։ Չինաստանի ընկերությունները իրենց ավտոմեքենաների մոդելները թարմացնում են յուրաքանչյուր երկու տարին մեկ։

Ռեգո Ինշուրանս

Նոր ռազմավարությունը նախատեսում է մշակման գործընթացը բաժանել մի քանի փուլերի։ Սկզբում Nissan-ը վերլուծում է տվյալ շուկայի պահանջարկն ու առանձնահատկությունները։ Դրանից հետո ընկերությունը սկսում է մեկ միասնական հարթակի վրա հիմնված, նույն «ընտանիքին» պատկանող 4-5 նոր ավտոմեքենաների մշակումը։

Մշակման շրջանակում Nissan-ը կընտրի մեկ հիմնական մոդել, որն, ըստ կանխատեսումների, ավելի լավ վաճառք կունենա, քան մյուսները։ Մնացած 3-4 ավտոմեքենաները հնարավորինս միասնականացված կլինեն՝ ինչպես միմյանց, այնպես էլ հիմնական մոդելի հետ՝ բաղադրիչների և մանրամասների առումով։ Սա Nissan-ին թույլ կտա զգալիորեն կրճատել ինչպես մշակման ժամանակը, այնպես էլ ծախսերը։

Նոր մոտեցումը ճապոնական ընկերությանը լրացուցիչ առավելություններ կբերի․ այն կկարողանա ավելի արագ արձագանքել համաշխարհային շուկայի փոփոխվող նախասիրություններին և կարճ ժամկետներում թողարկել ավտոմեքենաներ, որոնք կհամապատասխանեն ժամանակի պահանջներին։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

25/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.6
-0.78
Եվրո (EUR)
425.2
-1.02
Ռուբլի (RUR)
4.3204
-0.0429
Լարի (GEL)
139.38
-0.63
54669
+842
Արծաթ
805.55
-11