Porsche-ը պատահաբար բացահայտել է նոր մոդելը
Porsche-ը շուտով կներկայացնի նոր սուպերքարը՝ 911 GT3 Bergsport-ը։ Տեղեկությունը հիմնավորվում է գերմանական ընկերության ավստրիական կայքում հայտնված թիզերով։ Սակայն Porsche-ը գրեթե անմիջապես հեռացրել է այդ պատկերը։ Այսինքն՝ ընկերությունը պատահաբար հրապարակել էր նոր մոդելի թիզերը։
Պատկերում նշված էր, որ նոր Porsche 911 GT3 Bergsport-ի պաշտոնական պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 1-ին։ Սուպերքարը ստեղծվել է GT3 մոդելի հիման վրա։
Ավտոմեքենան նախատեսված է ալպյան ճանապարհներով վարելու առանձնահատուկ ոճն ընդգծելու համար և, ամենայն հավանականությամբ, ավելի շատ կենտրոնացած կլինի արագ շրջադարձերի հաղթահարման վրա։ Հետևաբար, պետք չէ ակնկալել, որ ապագա 911 GT3 Bergsport-ը կունենա չափազանց հզոր շարժիչ։
Լրատվամիջոցները հայտնում են, որ գերմանական ընկերությունը կթողարկի նոր սուպերքարի ընդամենը 100 օրինակ։ Բոլոր ավտոմեքենաները վաճառվելու են միայն եվրոպական շուկայում։
Նոր Porsche 911 GT3 Bergsport-ը մշակվել է գերմանական ապրանքանիշի ֆրանսիական, իտալական, ավստրիական և շվեյցարական ստորաբաժանումների համագործակցության շրջանակում։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

