Volvo Cars-ը կփակի իր գրասենյակը Ստոկհոլմում
Շվեդական Volvo Cars ավտոարտադրողը ծախսերի կրճատման ծրագրի շրջանակում կփակի Ստոկհոլմում գտնվող իր գրասենյակը: Այս մասին հայտնել է ընկերությունը։
«Volvo Cars-ը որոշել է Շվեդիայում իր մասնագիտական կարողություններն ու ռեսուրսները կենտրոնացնել ավելի քիչ վայրերում՝ Ստոկհոլմի գրասենյակի պարտականությունների մեծ մասը փոխանցելով ընկերության գլխավոր գրասենյակին՝ Գյոթեբորգում։ Արդյունքում Ստոկհոլմի գրասենյակը կփակվի 2027 թվականի մարտի 1-ին», – ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ գրասենյակում աշխատում է շուրջ 450 աշխատակից։ Ընկերության փոխանցմամբ՝ մայրաքաղաքում գտնվող գրասենյակի փակումը թույլ կտա բարձրացնել ծախսերի արդյունավետությունը։
Ավելի վաղ ընկերությունը ծախսերի կրճատման շրջանակում կրճատել էր շուրջ 3000 աշխատատեղ։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

