Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Shein-ի հիմնադրի կարողությունը IPO-ից հետո կնվազի մոտ 15 մլրդ դոլարով
02/09/2026 14:15
Կիսվել

Shein-ի հիմնադրի կարողությունը IPO-ից հետո կնվազի մոտ 15 մլրդ դոլարով

Shein-ի հիմնադիր և CEO Սքայ Սյուն, որին պատկանում է ընկերության բաժնետոմսերի 30%-ը, IPO-ի ոչ նպաստավոր ժամանակի պատճառով կկորցնի մոտ 15 մլրդ դոլար կարողություն, գրում է Bloomberg-ը։ Ներկայում ներդրողների ուշադրությունն ավելի ու ավելի է տեղափոխվում արհեստական բանականության հետ կապված ընկերությունների վրա։

Չինական արագ նորաձևության Shein ընկերության բաժնետոմսերը սկսելու են վաճառվել Հոնկոնգի բորսայում։ IPO-ի շրջանակում ընկերությունը գնահատվել է 26 մլրդ դոլար, մինչդեռ 2022 թվականին դրա արժեքը հասել էր 100 մլրդ դոլարի։ Bloomberg-ի հաշվարկներով՝ Սքայ Սյուի կարողությունը մոտ 23 մլրդ դոլարից կնվազի մինչև շուրջ 8 մլրդ դոլար։

Նախկինում Shein-ի արժեքը գերազանցում էր H&M-ի և Zara-ի մայր ընկերությունների գնահատականները, սակայն վերջին տարիներին ընկերությունը բախվել է մաքսատուրքերի, կարգավորող մարմինների ավելի խիստ ուշադրության և աճող մրցակցության։ Համավարակի ընթացքում բիզնեսը արագ աճում էր երիտասարդ գնորդների պահանջարկի շնորհիվ, սակայն հետագայում եկամուտների աճի տեմպը դանդաղեց։

Ընկերության ռազմավարության կարևոր բաղադրիչներից մեկը ԱՄՆ և Եվրոպա փոքրածավալ առաքումների միջոցով ներմուծման մաքսատուրքերի բեռը նվազեցնելն էր։ Սակայն այդ առավելությունը զգալիորեն թուլացավ ԱՄՆ-ում համապատասխան մաքսային արտոնության վերացումից և Եվրամիությունում փոքր ծանրոցների համար ֆիքսված տուրքերի սահմանումից հետո։

Bloomberg-ը նշում է, որ IPO-ի ժամանակի ընտրությունն էլ է վնասել Shein-ի գնահատմանը։ Չինական սպառողական ընկերությունների նկատմամբ ներդրողների հետաքրքրությունը թուլացել է, մինչդեռ շուկայի ուշադրությունը կենտրոնացել է ԱԲ-ի հետ կապված ընկերությունների IPO-ների վրա։

U Ethical Investors-ի պորտֆելի կառավարիչ Սեմ Ուայաթի գնահատմամբ՝ Shein-ը բաց է թողել իր լավագույն հնարավորությունը, քանի որ էլեկտրոնային առևտուրն այժմ ներդրողների համար զգալիորեն պակաս գրավիչ է, քան արհեստական բանականությունը։ China Market Research Group-ի ղեկավար Շոն Ռայնը ևս կարծում է, որ ներդրողներն ու սպառողները նախկին հետաքրքրությունը չեն ցուցաբերում գերբարձր արագությամբ նորաձևության ռիթեյլերի նկատմամբ։

The Zephirin Group-ի Լեննի Զեֆիրինի խոսքով՝ Shein-ի շուրջ նախկին ոգևորությունը նվազել է, իսկ ներդրումային պահանջարկը կենտրոնացած է AI-ի, կիսահաղորդիչների, հիշողության չիպերի, տվյալների պահպանման և ամպային ենթակառուցվածքների վրա։

Փորձագետները նաև նշում են, որ արհեստական բանականությունը կարող է ուժեղացնել Shein-ի մրցակիցների դիրքերը՝ հնարավորություն տալով նրանց ավելի արագ արձագանքել սպառողների ճաշակի փոփոխություններին։

Shein-ը նախկինում փորձել է ցուցակվել Նյու Յորքում և Լոնդոնում, սակայն բախվել է աշխատանքային պայմանների վերաբերյալ խիստ վերահսկողության։ Ընկերության մատակարարման շղթան հիմնականում կենտրոնացած է Չինաստանում, մինչդեռ հիմնական վաճառքի շուկաները ԱՄՆ-ն և Եվրոպան են։ Ընկերությունն իր կենտրոնակայանը տեղափոխել է Սինգապուր, սակայն IPO-ի համար շարունակում էր կախված մնալ նաև չինական կարգավորողների հավանությունից։

Reuters-ի տվյալներով՝ Shein-ը ձգտել է 30-40 մլրդ դոլար գնահատման, սակայն Bloomberg-ը կարծում է, որ նման մակարդակը կպահանջի ինչպես շուկայի կառուցվածքի էական փոփոխություն, այնպես էլ եվրոպական կարգավորող պահանջների անթերի կատարում։

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01