Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
Իլոն Մասկը գնահատել է արհեստական բանականության ազդեցությունը համաշխարհային տնտեսության աճի վրա
03/09/2026 14:57
Կիսվել

Իլոն Մասկը գնահատել է արհեստական բանականության ազդեցությունը համաշխարհային տնտեսության աճի վրա

Իլոն Մասկը CNBC-ի եթերում հայտարարել է, որ արհեստական բանականությունն ի վիճակի է արմատապես արագացնել համաշխարհային տնտեսության աճը։ Միլիարդատիրոջ խոսքով՝ արտադրողականության հաջորդ խոշոր թռիչքը կապահովի ռոբոտաշինությունը, որը նա անվանել է «պարզապես անհավանական փոփոխություն»։

«Կարծում եմ՝ արհեստական բանականությունը հավանաբար կավելացնի համաշխարհային տնտեսությունը 20-30%-ով։ Սա իմ մոտավոր գնահատականն է։ Այսինքն՝ խոսքը տարեկան 20-30 տրիլիոն դոլարի կարգի գումարի մասին է։ Իսկ արհեստական բանականությունը կկարողանա կատարել այն ամենը, ինչ կապված է թվային ոլորտի հետ։ Այն ամենը, ինչը չի պահանջում ատոմների ֆիզիկական տեղափոխում ձեռքերով», – ասել է գործարարը։

Ավելի վաղ Tesla-ի և SpaceX-ի ղեկավարը դատարանում ցուցմունք էր տվել OpenAI-ի և դրա ղեկավար Սեմ Ալթմանի դեմ ներկայացված հայցի շրջանակում։ Այդ ժամանակ նա նախազգուշացրել էր, որ տեխնոլոգիան իր մեջ պարունակում է ինչպես հսկայական հնարավորություններ, այնպես էլ էքզիստենցիալ ռիսկեր։

IDram

«Այն կարող է սպանել բոլորիս։ Մենք չենք ցանկանում, որ ամեն ինչ ավարտվի այնպես, ինչպես «Տերմինատորում»», – ասել էր նա։

Օգոստոսի վերջին Մասկը նաև արձագանքել էր Նավալ Ռավիկանտի գրառմանը, որը գրել էր, որ «չի կարելի Աստված ստեղծել և նրան կապանքների մեջ պահել»։ Ի պատասխան՝ գործարարը հույս էր հայտնել, որ արհեստական բանականությունը «բարի կլինի մեր հանդեպ»։

Դեռևս 2024 թվականի ապրիլին Մասկը կանխատեսել էր, որ մինչև 2025 թվականի վերջը կհայտնվի արհեստական բանականություն, որն իր հնարավորություններով կգերազանցի ցանկացած առանձին մարդու։ Նրա գնահատմամբ՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում տեխնոլոգիան իր հնարավորություններով կարող է գերազանցել բոլոր մարդկանց միասին վերցրած։ Ավելի վաղ գործարարն ակնկալում էր ընդհանուր արհեստական բանականության՝ AGI-ի ի հայտ գալը մինչև 2029 թվականը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6