Բիզնես

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
Toyota-ի ղեկավարը նշել է, թե ինչ հնարավորություններից կզրկվեն ընկերության ավտոմեքենաները
16/09/2026 14:12
Կիսվել

Toyota-ի ղեկավարը նշել է, թե ինչ հնարավորություններից կզրկվեն ընկերության ավտոմեքենաները

Վերջին շրջանում Toyota-ն ակտիվորեն աշխատում է մոդելային շարքի միավորման ուղղությամբ։ Վերջերս ընկերության ղեկավարը հայտարարել էր արտադրվող ավտոմեքենաների մոդիֆիկացիաների թիվը կրճատելու անհրաժեշտության մասին։ Դա թույլ կտա նվազեցնել արտադրական ծախսերը։ Այժմ Toyota-ի գլխավոր տնօրեն Կենտա Կոնը հայտնել է, որ ճապոնական ընկերությունը մտադիր է պարզեցնել ավտոմեքենաների դիզայնի որոշ տարրեր։

Նրա խոսքով՝ ավտոմեքենաների որոշ դետալներ ունեն չափազանց բարդ կառուցվածք։ Օրինակ՝ նստատեղերի, ինչպես նաև սրահի կողային և հետևի հատվածների հարդարման համար Toyota-ն հաճախ օգտագործում է տարբեր նյութեր, ինչը, ի վերջո, հանգեցնում է մեքենաների ինքնարժեքի չարդարացված աճի։ Միևնույն ժամանակ, ճապոնական ընկերության հաճախորդներին սրահի հարդարման նման մանրակրկիտ տարբերակումն անհրաժեշտ չէ։

Ռեգո Ինշուրանս

Toyota-ն նախատեսում է նաև հրաժարվել ավտոմեքենաները տարբեր տեսակի դռների բռնակներով և ինտերիերի այլ տարրերով համալրելուց։ Միևնույն ժամանակ, ընկերությունը կշարունակի մեքենաների արտադրության մեջ օգտագործել բարձրորակ նյութեր։ Պարզապես տարբերակների քանակը կկրճատվի։

Նշենք, որ դրանք արտադրության ինքնարժեքը նվազեցնելու ուղղությամբ ընկերության ձեռնարկած միակ միջոցները չեն։ Ավելի վաղ Toyota-ն բաղադրիչների մատակարարներին խնդրել էր կրճատել ծախսերը։ Միաժամանակ ընկերությունը մտադիր է ավտոմեքենաների կյանքի ցիկլը երկարացնել հինգ տարուց մինչև յոթ տարի։ Մոտ ապագայում Toyota-ն ավելի մեծ ուշադրություն կդարձնի ծրագրային ապահովման թարմացմանը, ոչ թե շարժիչների կամ փոխանցման տուփերի փոփոխությանը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21