Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Volkswagen-ը ներկայացրել է GTI-ի պատմության ամենահզոր մոդելը
22/09/2026 13:43
Կիսվել

Volkswagen-ը ներկայացրել է GTI-ի պատմության ամենահզոր մոդելը

Volkswagen-ը հայտնել է, որ նոր GTI-ի մատակարարումները կմեկնարկեն հաջորդ տարվա սկզբին։ Այդ պատճառով պաշտոնական գները դեռևս հայտնի չեն։

Գերմանական նորույթը դարձել է GTI ընտանիքի պատմության ամենահզոր ներկայացուցիչը։ Այս տարի այս մոդելային ընտանիքը նշում է իր 50-ամյակը։ ID.3 GTI-ն համալրված է մեկ էլեկտրաշարժիչով, որի հզորությունը հասնում է 326 ձիաուժի, իսկ առավելագույն ոլորող մոմենտը՝ 545 Նմ-ի։ Հեչբեքն ունի հետևի քարշակ, մինչդեռ սպորտային ընտանիքի մյուս ներկայացուցիչները առջևի քարշակով են։

Գերմանական նորույթը 0-ից մինչև 100 կմ/ժ արագանում է 5.6 վայրկյանում։ Launch Control համակարգի առկայությունը թույլ է տալիս մեքենային տեղից սրընթաց մեկնարկել՝ առանց անիվների սահքի։ Volkswagen ID.3 GTI-ն համալրված է 79 կՎտժ տարողությամբ մարտկոցով, որն ապահովում է մինչև 601 կմ ընթացքի պաշար։ Նորույթի առավելագույն արագությունը սահմանափակված է 200 կմ/ժ-ով։

Գերմանական նորույթն արտաքինից ձևավորված է GTI մոդելներին բնորոշ ոճով։ Ներկայացված ID.3-ը ստացել է մատրիցային լուսարձակներ, որոնց միջև տեղադրված է լուսադիոդային գոտի, ուղղահայաց լուսային տարրեր և առջևի բամպերի սպլիտերի նմանվող ներդիրներ, ինչպես նաև սև, մեղրահյուս կառուցվածքով օդամուտքի վանդակաճաղ։

Ռեգո Ինշուրանս

Կողային հայելիների պատյանները և թափքի արտաքին հարդարման մի շարք այլ տարրեր ներկված են սև գույնով։ Սրահը զարդարված է կարմիր գծերով, որոնք հակադրվում են հարդարման նյութերին։

Գերմանական նորույթն ունի վարման 5 ռեժիմ, այդ թվում՝ նոր GTI ռեժիմը, որն ակտիվացվում է ղեկի վրա տեղադրված կոճակով։ Այն միացնելուց հետո պրոգրեսիվ ղեկային կառավարումը, հարմարվող կախոցը և էլեկտրաշարժիչը վերակարգավորվում են առավելագույն սպորտային բնութագրերի համար։ Թվային վահանակի կենտրոնում հայտնվում է խոշոր արագաչափ։ Միաժամանակ աուդիոհամակարգը սկսում է փոխանցել աշխատող տուրբոշարժիչի ձայնը։

Volkswagen-ը հեչբեքը համալրել է կայանման թարմացված օգնականով, որն ունակ է հիշել վերջին 50 մետրի երթուղին։ GTI-ի սեփականատերերը կարող են հեռակա կարգով կառավարել մեքենան կայանատեղիից դուրս գալիս։ Բացի այդ, հեչբեքը համալրված է 12.9-դյույմանոց սենսորային էկրանով, հեծանիվների համար նախատեսված բեռնախցիկի ամրակներով, պրոյեկցիոն էկրանով, պրեմիում դասի աուդիոհամակարգով, համայնապատկերային տանիքով և առջևի սպորտային նստատեղերով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45