Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57011.62-2.78 TOPIX - 3746.20-0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 21966.01-1.14 SSEC - 3476.47-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
25/11/2026  CBA:  USD - 360.29-0.18 GBP - 470.83-0.27
25/11/2026  CBA:  EURO - 394.05-0.34
25/11/2026  CBA:  GOLD - 41973-532 SILVER - 491.96-0.76
Իլոն Մասկը մտնում է մեդիաբիզնես․ նրան առաջարկել են բաժնեմաս Paramount-ում
24/09/2026 17:08
Կիսվել

Իլոն Մասկը մտնում է մեդիաբիզնես․ նրան առաջարկել են բաժնեմաս Paramount-ում

Paramount-ը, որը Warner Bros. Discovery-ի ինտեգրման գործընթացում ձգտում է ամրապնդել իր ֆինանսական դիրքերը, ֆինանսավորման նոր աղբյուրներ է փնտրում։ Այս մասին գրում է Semafor-ը։

Ընկերության ղեկավարությունը քննարկել է Իլոն Մասկին ներդրողների խմբում ներգրավելու հնարավորությունը։ Այդ ներդրողները պատրաստ են միջոցներ ներդնել Paramount-ի կապիտալում, հայտնում են աղբյուրները։

Աղբյուրների խոսքով՝ Մասկն այն մի քանի խոշոր կարողություն ունեցող ներդրողներից մեկն է, որոնց Paramount-ի գլխավոր գործադիր տնօրեն Դեյվիդ Էլիսոնը դիտարկում է որպես հնարավոր գործարքի մասնակից։

Մասկը և Դեյվիդ Էլիսոնի հայրը՝ Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը, վաղուց սերտ հարաբերություններ ունեն։ Ավագ Էլիսոնի ֆինանսական աջակցությունն ու գործարար կապերը զգալիորեն նպաստել են Paramount-ի՝ Warner Bros.-ի ձեռքբերման գործարքի իրականացմանը։ Լարի Էլիսոնն անձամբ երաշխավորել է ընկերության գնման համար ավելի քան 40 մլրդ դոլարի ֆինանսավորում՝ սեփական կապիտալի հաշվին։

2022 թվականին Լարի Էլիսոնը 1 մլրդ դոլար էր ներդրել Մասկի կողմից Twitter-ի՝ ներկայում X-ի գնման գործարքում, որի արդյունքում ընկերությունը հանրայինից վերածվեց մասնավոր ընկերության։ 2018 թվականին նա նաև ներդրում էր կատարել Tesla-ում և մի քանի տարի եղել ընկերության տնօրենների խորհրդի անդամ։

Մասկի հնարավոր ներդրման չափը պարզել չի հաջողվել։ Paramount-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանությունից։ Մասկը պարբերականի հարցմանը չի պատասխանել։

Հոդվածի հեղինակի կարծիքով՝ Մասկի մասնակցությունը կդառնար աշխարհի ամենահայտնի գործարարներից մեկի կողմից միավորված Paramount Warner Bros.-ի նկատմամբ վստահության նկատելի ազդանշան։ Բացի այդ, Մասկի գործունեությանը հետևում է մանրածախ ներդրողների մեծ լսարան։

Մասկի կամ այլ խոշոր ներդրողների ներդրումները Paramount-ին հնարավորություն կտային ընդլայնել ներդրողների շրջանակը և նվազեցնել ֆինանսական բեռը Լարի Էլիսոնի վրա։

Միևնույն ժամանակ, Մասկի հնարավոր մասնակցությունը կարող է քաղաքական վեճերի պատճառ դառնալ։ 2024 թվականի ընտրությունների ընթացքում գործարարի ֆինանսական հնարավորություններն ու քաղաքական ազդեցությունը մտահոգություններ էին առաջացրել դեմոկրատների շրջանում, այդ թվում՝ X-ի նկատմամբ նրա վերահսկողության պատճառով։

Եթե Մասկը ստանա նույնիսկ փոքր բաժնեմաս այն ընկերությունում, որի կազմում են CNN-ն ու CBS-ը, դա, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ ուշադրություն կգրավի Վաշինգտոնում։ Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Semafor-ը, քիչ հավանական է, որ Մասկը պաշտոնական լիազորություններ ստանա այդ մեդիաընկերությունների գործունեության վրա ազդելու համար։

25/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.29
-0.18
Եվրո (EUR)
394.05
-0.34
Ռուբլի (RUR)
4.3698
-0.0292
Լարի (GEL)
138.97
-0.05
41973
-532
Արծաթ
491.96
-0.76