Բիզնես

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Saudi Aramco-ի ղեկավարը պատմել է նավթի մատակարարման նոր ուղիների մասին
25/09/2026 12:58
Կիսվել

Saudi Aramco-ի ղեկավարը պատմել է նավթի մատակարարման նոր ուղիների մասին

Saudi Aramco-ի գլխավոր գործադիր տնօրեն Ամին Նասերը հայտնել է, որ ընկերությունը նավթի մատակարարման նոր երթուղիներ է որոնում՝ Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին։ Նա նշել է, որ Տրանսարաբական նավթամուղի աշխատանքի խափանումները ժամանակավոր բնույթ են կրում։

«Մարդիկ կարծում են, որ Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցներն արգելափակված են, սակայն մենք չենք դադարեցրել աշխատանքը։ Մենք կշարունակենք արտադրանքը մատակարարել մեր հաճախորդներին», – հայտարարել է Նասերը։

Նա հայտնել է, որ Saudi Aramco-ն ունի նաև երրորդ երթուղին՝ Sumed-ը, որով նավթը Կարմիր ծովից Եգիպտոսի տարածքով տեղափոխվում է Միջերկրական ծով։

«Մենք նաև դիտարկում ենք չորրորդ և հինգերորդ երթուղիների բացման հնարավորությունը», – հավելել է գլխավոր գործադիր տնօրենը՝ միաժամանակ նշելով, որ «դեռ վաղ է խոսել հնարավորությունների մասին»։

Ինչ վերաբերում է Տրանսարաբական նավթամուղի աշխատանքի խափանումներին, ապա, նրա խոսքով, դրանք «սովորաբար տևում են ընդամենը մի քանի օր, ոչ թե շաբաթներ»։

«Մարդիկ կարծում են, որ նավթամուղը մեկ գիծ է, սակայն իրականում այն բազմագիծ համակարգ է։ Բոլոր գծերը միաժամանակ կանգնեցնելը հեշտ չէ»:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39