Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Orange-ի մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող H+ ցանցն այժմ հասանելի է Հայաստանի 315 բնակավայրերում
24/01/2014 16:26
Կիսվել

Orange-ի մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող H+ ցանցն այժմ հասանելի է Հայաստանի 315 բնակավայրերում

Orange-ի մինչև 42Մբ/վ ներբեռնման արագության հնարավորությամբ գերարագ H+ տեխնոլոգիայով հագեցած ցանցն արդեն հասանելի է 315 բնակավայրերում:  

«Orange-ն առաջինն էր, որ 2012թ.-ի հունվարին մեկնարկեց H+ 42Մբ/վ արագության ցանցը և իր բաժանորդներին ներկայացրեց համապատասխան 42Մբ/վ ինտերնետ մոդեմ և հատուկ առաջարկ: Ուրախ եմ նշել, որ այժմ հնարավորություն ունենք նման առաջատար ծառայություն մատուցել ինչպես խոշոր քաղաքներում, այնպես էլ ավելի փոքր համայնքներում բնակվող մեր բաժանորդներին:  Այսօր  Orange-ի մինչև 42Մբ/վ արագություն ապահովող ցանցն արդեն գործում է Հայաստանի 315 բնակավայրերում` Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերում և, իհարկե, Երևանում՝ ծածկելով բնակչության 90%-ից ավելին», – նշել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange-ից հայտնում են, որ մինչև 42Մբ/վ արագություն ապահովող ցանցը, համադրվելով համապատասխան մոդեմի հետ, բաժանորդների համար ոչ միայն հեշտացնում է համացանից օգտվելը, այլև հնարավորություն է տալիս նախընտրած ծրագրերը և  ֆիլմերն առցանց դիտել առանց ընդհատումների, բեռնել երաժշտություն, խաղեր ընդամենը  մի քանի վայրկյանների ընթացքում: 42 Մբ/վ ինտերնետ մոդեմը կարելի է ձեռք բերել սկսած 1 դրամից` կախված ընտրված Ինտերնետ Հիմա սակագնային պլանից:

Առաջարկի բոլոր մանրամասները ներկայացված են Orange-ի պաշտոնական վեբ կայքում:

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ 42 Մբ/վ արագություն ապահովող ցանցի ընդլայնումը հնարավոր է դարձել 2013թ.-ի ընթացքում Orange-ի կողմից իրականացված մի շարք կարևորագույն ցանցի վերազինման աշխատանքների շնորհիվ: Նշված աշխատանքների արդյունքում 2013թ.-ի վերջին Orange-ը իր բաժանորդների համար կարողացել է բարձրացնել անսահմանափակ ինտերնետի արագությունը` միևնույն ժամանակ գիշերային ժամերին գերարագ ինտերնետի օգտագործումը դարձնելով անվճար:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41