Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Apple-ի նախկին ղեկավար Թիմ Քուքը գրեթե 64 մլն դոլարով վաճառել է ընկերության բաժնետոմսերը
08/10/2026 16:58
Կիսվել

Apple-ի նախկին ղեկավար Թիմ Քուքը գրեթե 64 մլն դոլարով վաճառել է ընկերության բաժնետոմսերը

Apple-ի տնօրենների խորհրդի նախագահ և ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքը վաճառել է ընկերության գրեթե 192 հազար բաժնետոմս՝ մոտ 63.7 մլն դոլար ընդհանուր արժեքով։ Այս տվյալները հրապարակել է ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC)։

Գործարքը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին և բաժանվել է չորս տրանշի։ Բաժնետոմսերը վաճառվել են մեկ բաժնետոմսի դիմաց 331.44-ից մինչև 333.94 դոլար գնով։ Մինչ գործարքը Քուքին Restricted Stock Units (RSU) պարգևատրման ծրագրի շրջանակում տրամադրվել էր ավելի քան 374.5 հազար բաժնետոմս։ Այժմ, վաճառքից հետո, Թիմ Քուքին պատկանում է Apple-ի շուրջ 3.24 մլն բաժնետոմս։ Վաճառքը նախապես ծրագրված էր․ Թիմ Քուքն այն իրականացրել է առևտրային պլանի համաձայն, որն ընդունել էր դեռևս 2026 թվականի մայիսի 28-ին։

RSU-ն աշխատակիցներին ընկերության բաժնետոմսերով պարգևատրելու ձև է, որի դեպքում բաժնետոմսերը փոխանցվում են որոշակի պայմանների կատարման դեպքում։ Մասնավորապես, Apple-ի թոփ-մենեջերին տրամադրվող բաժնետոմսերի քանակը կախված է ընկերության բաժնետերերի ընդհանուր եկամտաբերությունից՝ S&P 500 ինդեքսում ընդգրկված այլ ընկերությունների համեմատությամբ՝ երեք տարվա ժամանակահատվածում։

Apple-ի արդյունքներից կախված՝ ղեկավարին կարող է փոխանցվել սկզբնապես սահմանված RSU-ների քանակի 0%-ից մինչև 200%-ը։

Միևնույն ժամանակ, Apple-ի նոր գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Թերնուսը վաճառել է Apple-ի ավելի քան 25.4 հազար բաժնետոմս՝ մոտ 8.46 մլն դոլար ընդհանուր արժեքով։ Վաճառքի գինը մեկ բաժնետոմսի համար կազմել է 331.38-ից մինչև 334.05 դոլար։ Վաճառքը նույնպես հաջորդել է Թերնուսին 99.8 հազար RSU բաժնետոմսերի տրամադրմանը։

Ավելի վաղ ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը հայտնել էր, որ Ջոն Թերնուսը տարեկան 3 մլն դոլար աշխատավարձ կստանա։

Աշխատավարձից բացի, նրա փոխհատուցման փաթեթը ներառում է 2.5 մլն դոլար արժողությամբ RSU բաժնետոմսեր՝ 2026 ֆինանսական տարվա համար, և 55 մլն դոլար՝ 2027 ֆինանսական տարվա համար։ Սակայն, դատելով ընկերության արդյունքներից, փաստաթղթերի համաձայն՝ նա ստացել է ավելի մեծ գումար։

Փաստաթղթում նշվում է, որ գործարքներն իրականացվել են այն պլանի համաձայն, որը Թերնուսն ընդունել էր 2026 թվականի մայիսի 21-ին՝ SEC-ի 10b5-1 կանոնի համաձայն։

Այս կանոնը ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կարգավորումն է, որը թույլ է տալիս ինսայդերներին օրինական կերպով վաճառել և գնել իրենց ընկերության բաժնետոմսերը՝ նախապես կազմված պլանի համաձայն։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91